Ավստրալիան եւ Ֆրանսիան սուզանավերի կառուցման՝ 41 մլրդ դոլար գնահատվող համաձայնագիր են ստորագրել
Աշխարհ
Ավստրալիան եւ Ֆրանսիան ստորագրել են 12 սուզանավերի կառուցման համաձայնագիր, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Ավստրալիայի կողմից համաձայնագիրն ստորագրել է վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը, Ֆրանսիայի կողմից՝ պաշտպանության նախարար Ժան Իվ լը Դրիանը: Դա տեղի է ունցել Ադելաիդա արդյունաբերական քաղաքում, որտեղ եւ պլանավորվում է տեղաբաշխել արտադրությունը: Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիան Ավստրալիային առաջարկել է «Բառակուդա» դասի դիզելային-էլեկտրական սուզանավեր:
Պարտավորագրի գումարը գնահատվում է 41 միլիարդ դոլար, եւ կապիտալ շինարարության խոշորագույն նախագիծն է Ավստրալիայի պատմության մեջ, նշել է Թեռնբուլը:
Շուրջ 2,8 հազար մարդ կմասնակցի արտադրությանը, որը կսկսվի 2022 թվականին: Սուզանավերի կառուցման հայտամրցույթը ճապոնացի եւ գերմանացի մրցակիցներից շահել է Ֆրանսիայի DCNS ընկերությունը, որն իր ներկայացուցչություններն է բացել Ադելաիդայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ