Պուտինի մեծ մամուլի ասուլիսը հետաձգվում է եւ կկայանա դեկտեմբերի 23-ին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին 22-ին մասնակցելու է Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կառլովին հրաժեշտի հետ կապված սգո միջոցառումներին, որն սպանվել է ահաբեկչի կողմից: Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահի մեծ մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 23-ին: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այն բանի կապակցությամբ, որ հինգշաբթի տեղի է ունենալու Թուրքիայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի հուղարկավորությունը, նախագահը որոշում է ընդունել տարեկան մեծ մամուլի ասուլիսը չանցկացնել այդ օրը»,-ասել է Պեսկովը: «Նախագահը մասնակցելու է սգո միջոցառումներին»,-հավելել է նա:
«Նախագահի մեծ մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 23-ին»,-հայտնել է Պեսկովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ