Չարագործներն սպառնում են պայթեցնել Մալթայում վայրէջք կատարած մարդատար ինքնաթիռը
Աշխարհ
Afriquiyah Airways ավիաընկերության ինքնաթիռը՝ 118 ուղեւորներով, առեւանգվել է եւ վայրէջք կատարել Մալթայում: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, չարագործները երկուսն են, նրանք սպառնում են պայթեցնել օդանավը:
Al Arabia հեռուստաալիքի տվյալներով, ինքնաթիռը ներքին չվերթ էր կատարում Լիբիայում, սակայն ինքնաթիռի գրավման վերաբերյալ հաղորդումից հետո ուղղություն է վերցրել դեպի Մալթա: Չարագործների պահանջները դեռեւս հայտնի չեն:
Մինչդեռ Times of Malta թերթը հայտնել է, որ ինքնաթիռը զավթել է մեկ մարդ, որն սպառնում է պայթեցնել ձեռքի նռնակը, եթե չկատարվեն իր պահանջները: Թերթի տվյալներով՝ օդահենն իրեն համարում է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմնակիցը: Նա համաձայն է ազատ արձակել բոլոր ուղեւորներին, բայց պնդում է, որ անձնակազմի անդամները մնան օդանավում:
Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթն արդեն իրազեկված է իրադրության մասին: «Ինձ տեղեկացրել են լիբիական ինքնաթիռի հնարավոր գրավման մասին: Պատրաստվում ենք արտակարգ գործողություններ անցկացնելուն»,-գրել է նա իր Twitter-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ