Չինաստանում սատկել է աշխարհի ամենածեր արու պանդան
Աշխարհ
Չինաստանի Սիչուանի նահանգում մեծ պանդաների պահպանման եւ ուսումնասիրման կենտրոնում դեկտեմբերի 28-ին սատկել է Պանպան մականունով 31 տարեկան արու պանդան, որն ամենածերն էր աշխարհում: Այդ մասին գրել է Global Times թերթը:
«Սիչուան ցզայսյան» տեղական հրատարակության տվյալներով՝ պանդան ստամոքսի ուռուցք ուներ, եւ արուի առողջական վիճակը արագորեն վատթարանում էր: Անձնակազմը հնարավոր ամեն բան արել էր, բայց կենդանուն փրկել չի հաջողվել:
Նշվում է, որ Պանպանը 130 արյունակից հետնորդներ է թողել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում