Ռայան Գոսլինգը մարմնավորելու է Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդուն
Աշխարհ
Կանադացի դերասան Ռայան Գոսլինգը նկարահանվելու Է աստղանավորդ Նիլ Արմսթրոնգի մասին պատմող կենսագրական ֆիլմում:
Այդ մասին հայտնել է Rolling Stone հանդեսը: Կինոնկարի ռեժիսորը կլինի Դեմիեն Շազելը՝ «Լա Լա Լենդ» եւ «Մոլեգնություն» ժապավենների ստեղծողը: Ֆիլմի սյուժեն հիմնված է Ջեյմս Հենսենի «Առաջին մարդը. Նիլ Արմսթրոնգի կյանքը» կենսագրական գրքի վրա: Ստեղծագործության կինոադապտացման վրա աշխատում Է Ջոշ Սինգերը՝ «Ուշադրության կենտրնում» եւ «Խաբիր ինձ» ֆիլմերի սցենարիստը:
Կինոնկարի պրեմիերայի ամսաթիվը հայտնի չէ: Ռայան Գոսլինգը 36-ամյա կանադացի դերասան Է, որը hայտնի է «Հիշողության օրագիրը», «Մնա», «Դրայվ» եւ այլ ֆիլմերից: 2014 թվականին նա դեբյուտել Է որպես ռեժիսոր՝ նկարահանելով «Ինչպես բռնել հրեշին» կինոնկարը
: Նիլ Արմսթրոնգը պատմության մեջ մտել է որպես Լուսնի մակերեւույթի վրա ոտք դրած առաջին մարդը: Նա Երկրի արբանյակի վրա իջել Է 1969 թվականի հուլիսի 20-ին: Իր գործընկերոջ՝ Էդվին «Բազ» Օլդրինի հետ նա Լուսնի վրա անցկացրել է շուրջ երկուսուկես ժամ: Արմսթրոնգը մահացել է 2012 թվականի օգոստոսի 25-ին 82 տարեկան հասակում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ