Պատմական պատարագ՝ Հալեպում
Աշխարհ
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր' հունվարի 6-ին, Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ է մատուցել Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում:Այս մասին տեղեկանում է «Գանձասար» թերթը:
Արամ Ա-ի մատուցած պատարագը մեծ ոգեւորություն է առաջացրել հալեպահայերի շրջանում. Վեհափառ Հայրապետն իր այս պատարագով Աստծու պահպանությանն է հանձնել Հալեպն ու հալեպահայերին:
Պատարագից հետո Նորին Սրբությունն օրհնել է եկեղեցում գտնվող հավատացյալներին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 5-ին Արամ Ա-ն այցելել է Հալեպ' այնտեղ նշելու Սուրբ ծնունդը։
Հունվարի 7-ին, Արամ Ա-ն կայցելի հայ համայքի հասարակական կառույցներ ու եկեղեցիներ, տեղում ծանոթանալու իրավիճակին։ Օրվա երկրորդ կեսին նա կլինի Սուրբ Երրորդություն հայկական կաթոլիկ եկեղեցում, ապա նաեւ Հայ Ավետարանական Բեթել եկեղեցում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ