Կրակոցներ՝ Ֆլորիդայի օդանավակայանում. կա զոհ
Աշխարհ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ զբոսաշրջային քաղաքի օդանավակայանում անհայտ անձը կրակ է բացել: Այդ մասին Twitter-ում հայտնել են ականատեսները, գրում է Business Insider-ը:
Օդանավակայանում կրակոցների ժամանակ եղել է նաև Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Արի Ֆլեյշերը, ով գրել է կրակոցների մասին Twitter-ի իր էջում:
«Ես այժմ Լոդերդեյլ օդանավակայանում եմ: Կրակոցներ են հնչել: Բոլորը վազում են»,- գրել է նա:
Ֆլեյշերը ավելի ուշ հայտնել է, որ «այժմ ամեն ինչ հանգիստ է կարծես, բայց ոստիկանությունը ոչ մեկին թույլ չի տալիս դուրս գալ օդանավակայանից, առնվազն այն տարածքում, որտեղ ես եմ»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում