Վախճանվել է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը
Աշխարհ
82 տարեկան հասակում վախճանվել է Գերմանիայի նախկին դաշնային նախագահ Ռոման Հերցոգը: Այդ մասինհայտնել է NTV հեռուստաալիքը:
Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Հերցոգը պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 1994-ից մինչեւ 1999 թվականը: Եղել է Համերկրային սահմանադրական դատարանի նախագահը Կարլսռուեում, զբաղեցրել է Բադեն-Վյուրտենբերգի երկրամասի ՆԳ նախարարի պաշտոնը:
1994 թվականին նա ընտրվել է միավորված Գերմանիայի առաջին նախագահը: Այդ պաշտոնում 1999 թվականին նրան փոխարինել է Յոհաննես Ռաուն:
Գերմանական պետության ներկայիս ղեկավար Յոահիմ Գաուկը ցավակցություն է հայտնել Հերցոգի տիկնոջը՝ Ալեքսանդրա ֆոն Բեռլիհինգենին: «Նա ականավոր անձնավորություն էր, որը ձեւավորել է Գերմանիայի ինքնագիտակցությունը»,-նշել է Գաուկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ