Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներից լիովին գործող աղի են աճեցրել
Աշխարհ
Մի խումբ ճապոնացի գիտնականների առաջին անգամ հաջողվել է լիովին գործող աղի աճեցնել մարդու սաղմնային ցողունային բջիջներից: Հունվարի 13-ին այս մասին հայտնել է Մանկական առողջության եւ զարգաման ազգային կենտրոնը:
Նշվում է, որ կենտրոնի հետազոտական խումբը՝ դրա տնօրեն Հիդենորի Ակուցուի գլխավորությամբ, օգտագործել Է երեք տեսակի հատուկ սպիտակուցներ, իսկ շուրջ մեկ սանտիմետր երկարությամբ աղին ձեւավորվում է մոտավորապես մեկ - երկու ամսում:
Գիտնականների կարծիքով՝ այս գիտական ճեղքումը հեռանկարում կարող է օգնել դժվար բուժվող հիվանդությունների, մասնավորապես, Քրոնի հիվանդության դեմ պայքարում:
Ինչպես եւ իսկական աղին, ցողունային բջիջներից աճեցված աղին կարող է կլանել մարսված սնունդը, ինչպես նաեւ ներծծել պրոտեինները եւ ջուրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ