Լիտվան ծրագրում է Ռուսաստանի հետ սահմանին պատ կառուցել
Ռուսաստան
Լիտվայի 2017 թվականի պետական բյուջեն նախատեսում է Կալինինգրադի շրջանի հետ սահմանին պատի կառուցում: Այդ մասին հաղորդում է Lietuvos žinios պորտալը:
Ընդգծվում է, որ ներկա դրությամբ Լիտվայի և Կալինինգրադի շրջանի պետական սահմանին տեղադրված են միայն հատուկ նշաններ և 13 մետրանոց հսկողության գիծ:
Լիտվայի Ներքին գործերի նախարար Էյմուտիս Միսունասի խոսքով' պաշտոնական Վիլնյուսը 2017-ին առաջին անգամ կհատկացնի 3,6 մլն եվրո' ռուսական էքսկլավի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով:
«Այդ միջոցները պետք է բավարարեն ցանկապատի կառուցմանը: Դրա մոտ կտեղադրվի սահմանային վերահսկողության համակարգ, որի համար միջոցները կգտնվեն գալիք տարի»,- մանրամասնել է նախարարը:
Վստահեցվել է, որ սահմանային ցանկապատը չի դառնա «Չինական պատ», քանի որ դրա հիմնական նպատակն է սահմանափակել մաքսանենգությունը դեպի Լիտվա:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)