Ամերիկացիների 82 տոկոսը Ռուսաստանը սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար
Ռուսաստան
Ամերիկացիների մեծ մասը Ռուսաստանը ԱՄՆ-ի համար սպառնալիք են համարում: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այդպիսին են հունվարի 9-12-ը «Ռոյթեր» գործակալության և հասարակական կարծիքի հետազոտության միջազգային ինստիտուտի համատեղ հետազոտության արդյունքները:
Հետազոտության ընթացքում ամերիկացիներին խնդրել են 5 բալանոց համակարգով գնահատել, թե իրենց կարծիքով տարբեր պետություններ որքանով են սպառնալիք ԱՄՆ-ի համար: Պարզվել է, որ ԱՄՆ-ի չափահաս քաղաքացիների 82 տոկոսը Ռուսաստանը գնահատել են որպես ԱՄՆ-ի համար սպառնալիք հանդիսացող երկիր:
Հետազոտության արդյունքներով Ռուսաստանն առաջ է անցել Իրանից, Սիրիայից, Չինաստանից, Սաուդյան Արաբիայից, Կուբայից, Եմենից: Ամերիկացիները լուրջ սպառնալիք են համարում նաև Հյուսիային Կորեան:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)