ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է Թրամփին չեղարկել ԱՄՆ օտարերկրացիների մուտքի սահմանափակումները
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունվարի 31-ին հույս է հայտնել, որ ԱՄՆ մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների մուտքի արգելքը շուտով կչեղարկվի, տեղեկացնում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Գլխավոր քարտուղարն ասել է, թե ինքնը հուսով է, որ դա տեղի կունենա «հնարավորինս շուտ»: Գուտերիշի համոզմամբ՝ սահմանված միջոցները հազիվ թե թույլ տան արդյունավետ կերպով ԱՄՆ-ը պաշտպանել ահաբեկչական սպառնալիքից:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ