Congratulations to Rex Tillerson on being sworn in as our new Secretary of State. He will be a star!
Նա աստղ կդառնա. Թրամփը՝ Թիլերսոնի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ExxonMobil նավթագազային կորպորացիայի նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս մասին նա գրառում է արել թվիթերյան իր էջում:
«Շնորհավորում եմ Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում երդմնակալելու կապակցությամբ: Նա աստղ կլինի»,-գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ երեկ Սենատը պաշտոնապես հաստատել էր Թիլերսոնին Պետդեպի ղեկավարի պաշտոնում 56 կողմ և 43 դեմ ձայների հարաբերակցությամբ:



















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար