Դոնեցկում սպանվել է «Սոմալի» գումարտակի հրամանատար Գիվին
Աշխարհ
Դոնեցկում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով սպանվել է «Սոմալի» ստորաբաժանման հրամանատար Միխայիլ Տոլստիխը, որը հայտնի է նաեւ որպես Գիվի: Այդ մասին Դոնեցկի նորությունների գործակալությանը հայտնել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության օպերատիվ հրամանատարությունում:
«Այսօր ժամը 06:12-ին ահաբեկչական գործողության պետեւանքով զոհվել է ԴԺՀ-ի հերոս, «Սոմալի» գումարտակի հրամանատար գնդապետ Միխայիլ Տոլստիխը, որը հայտնի է որպես Գիվի,-ասված հաղորդագրության մեջ:-Դա ահաբեկչական այն պատերազմի շարունակումն է, որը Կիեւի խունտան սկսել է Դոնբասի դեմ»:
Հրամանատարությունում հավելել են, որ ահաբեկչական գործողության վայրում աշխատում է հետաքննչական խումբը: Մանրամասները ճշտվում են:
ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն այդ սպանությանը մեղսակցության մեջ մեղադրել է Դոնեցկի մարզում Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) վարչության պետ Վիտալի Մարիկովին, ինչպես նաեւ ՈՒԱԾ-ի ղեկավարության ու միացյալ շտաբի մի շարք պատասխանատու աշխատակիցների ու ներկայացուցիչների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' ТАСС


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ