Նիգերիացի ծովահենները պատանդ են վերցրել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նավաստիների
Աշխարհ
Նիգերիայի տարածքային ջրերում ծովահենները պատանդ են վերցրել Ռուսաստանի յոթ եւ Ուկրաինայի մեկ նավաստու: Այդ մասին հայտարարել է այս երկրում Ռուսաստանի դեսպանությունը:
«Նիգերիայի տարածքային ջրերում տեղի է ունեցել ծովահենային հարձակում BBC Caribbean նավի վրա,- հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը Twitter-ի իր էջում:-Ծովահենային հարձակման ենթարկված նավից առեւանգել են Ռուսաստանի յոթ եւ Ուկրաինայի մեկ քաղաքացու: Հարձակման կապակցությամբ Ռուսաստանի դեսպանությունը դիմել է Նիգերիայի իշխանություններին առեւանգվածների գտնվելու վայրը պարզելուն աջակցելու խնդրանքով»:
Ինչպես փետրվարի 7-ին հայտնել է Maritime Herald հրատարակությունը, BBC Caribbean ունիվերսալ բեռնատար նավի վրա հարձակումը տեղի է ունեցել Գվինեյան ծոցում, Նիգեր գետի դելտայի շրջանում գտնվող նավթի թերմինալից ոչ հեռու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ