Bank of America-ն երեք մասնաճյուղ է բացել առանց անձնակազմի
Աշխարհ
Bank of America-ն վերջին ամսվա ընթացքում երեք մասնաճյուղ է բացել, որոնցում անձնակազմ չկա: Այդ մասին հայտնել է Reuters-ը:
Հաճախորդները կարող են հիփոթեք, ավտովարկ կամ վարկային քարտ ձեւակերպել ավտոմատ ռեժիմով: Այս կերպ բանկը օպտիմալացնում է ծախսերը: Այնուամենայնիվ, աշխատակիցների օգնությունը երբեմն պահանջվում է: Այդ դեպքում մյուս մասնաճյուղերի աշխատակիցները հաճախորդներին խորհրդատվություն են տրամադրում տեսակապով:
Ինչպես գործակալությանը հայտնել է ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչ Էնն Փեյսը, նոր գրասենյակների չափը, որոնք բացվել են Մինեապոլիսում (Մինեսոտայի նահանգ) եւ Դենվերում (Կոլորադոյի նահանգ), կազմում է անձնակազմ ունեցող սովորական մասնաճյուղի մոտավորապես քառորդ մասը:
Ավելի վաղ բանկի հիմնադիրներից մեկը՝ Դին Աթանասիան, հայտարարել էր, որ 2018 թվականին վարկային կազմակերպությունը պլանավորում է բացել 50-60 նոր մասնաճյուղ: Միեւնույն ժամանակ բանկը նաեւ մտադիր է առանձին շուկաներում փակել մասնաճյուղերի մի մասը: Reuters-ի տվյալներով՝ անցյալ տարի Bank of America-ն բացել է 31 նոր մասնաճյուղ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ