Աթամբաևը նոր համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ
Աշխարհ
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը փետրվարի 16-ին պաշտոնական այց կկատարի Բրյուսել, որի ընթացքում, ինչպես սպասվում է, նոր համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ հանրապետության համագործակցության վերաբերյալ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ղրղզստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Չեզարե դե Մոնտիսը:
«Ղրղզստանի նախագահը Բրյուսելում հանդիպում կունենա ԵՄ-ի ամբողջ ղեկավարության հետ, դա շատ անսովոր օրինակ է եւ կարեւորության ազդանշան»,-նշել է նա:
Նրա խոսքով՝ Աթամբաեւի այցի ընթացքում պլանավորվում է «նոր համաձայնագրի ստորագրում» Եվրամիության հետ Ղրղզստանի գործընկերության մասին:
Եվրամիության եւ Ղրղզստանի միջեւ գործընկերության եւ համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է 1995 թվականին, այն ուժի մեջ է մտել չորս տարի անց: Դրանում նշված են քաղաքական, տնտեսական, ֆինանսական, իրավական եւ մշակութային ոլորտներում կողմերի փոխգործակցության գլխավոր ուղղությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ