Ֆրանսիայում պայթյուն է որոտացել ատոմակայանում
Արտակարգ Պատահար
Պայթյուն է որոտացել Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող «Ֆլամանվիլ» ատոմակայանի մեքենայական սրահում, ռադիոակտիվ նյութերի արտանետման սպառնալիք չկա:
Այդ մասին փետրվարի 9-ին հայտնել է Ouest France թերթը:
Տուժել է մի քանի մարդ, միջադեպի վայր են ժամանել հրշեջներ, փրկարարներ ու բժիշկներ:
Հրշեջները հայտնել են, որ պայթյունից հետո հրդեհ է սկսվել, որը ատոմային ռեակտորների գոտի չի հասել: Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ