«Կու-կլուքս-կլանի» պարագլխին մեռած են գտել Միսուրի գետի ափին
Աշխարհ
Միսուրի գետի ափին՝ ԱՄՆ-ի համանուն նահանգում, փետրվարի 12-ին ոստիկանությունը հայտնաբերել է 51-ամյա Ֆրենկ Անկոնայի՝ «Կու կլուքս-կլանի» տեղական խմբի պարագլխի մարմինը, տեղեկացնում է Fox News-ը:
Անկոնայի ընտանիքը նրա անհետացման մասին հայտարարել էր երեք օր առաջ: Հաղորդվում է, որ ոստիկանությունը նրա մահվան հանգամանքները համարում է կասկածելի, եւ արդեն գտել է գործով մեկ վկայի: Մահվան ստույգ պատճառը կհայտնեն փորձաքննության անցկացումից հետո:
Անկոնան իրեն հորջորջում էր միսուրիական Կու-կլուքս-կլանի պարագլուխ: Կազմակերպությունն ակտիվ մասնակցություն է ունեցել 2014 թվականին Ֆերգյուսոնում տեղի ունեցած անկարգություններին, որոնք սկսվել էին այն բանից հետո, երբ ոստիկանը գնդակահարել էր անզեն 18-ամյա աֆրոամերիկացու: Կու-կլուքս-կլանն այն ժամանակ պաշտպանել էր ոստիկանությանը եւ թռուցիկներ տարածել ցույցերը դադարեցնելու պահանջով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ