Թուրքմենստանի նախագահի ընտրություններում հաղթում է Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը՝ ձայների 97,69 տոկոսով
Աշխարհ
Դեմոկրատական կուսակցության թեկնածու, Թուրքմենստանի գործող ղեկավար Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը հաղթում է երկրի նախագահի ընտրություններում՝ ձայների 97,69 տոկոսով: Այս նախնական տվյալները փետրվարի 13-ին հրապարակել է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ):
Հանձնաժողովի տվյալներով՝ Բերդիմուհամեդովի օգտին քվեարկվել է 3,07 միլիոնից ավելի մարդ: ԿԸՀ-ի ղեկավար Գուլմուրատ Միրադովի խոսքով՝ ընդամենն ընտրողների ցուցակներում նշված է Թուրքմենստանի 3,22 միլիոն քաղաքացի: Նա նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում շարունակում են տվյալներ ստացվել արտասահմանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից:
Միջազգային դիտորդները հավաստել են, որ ընտրություններն անցել են բացահայտության եւ հրապարակայնության պայմաններում, հայտարարել է ԿԸՀ-ի ղեկավար Գուլմուրատ Միրադովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' ТАСС


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ