«Նորմանդական քառյակը» հերթական անգամ դատապարտեց
Քաղաքական
«Նորմանդական քառյակի» ԱԳՆ ղեկավարները Մյունխենում անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ քննարկել են Դոնբասում խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Հանդիպման ավարտին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ «Նորմանդական քառյակի» պայմանավորվածությունների կատարման հարցում մեծ ադյունքներ չկան: ««Նորմանդական քառյակը» քննարկել է պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք նոյեմբերին Բեռլինում ձեռք են բերել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահները և Գերմանիայի կանցլերը,- ասել է նա:- Այնտեղ համապատասխան հանձնարարություններ են տրվել անվտանգության գոտիների ստեղծման մասին՝ աստիճանաբար, հետևողականորեն մեծացնելով այդպիսի գոտիների թիվը շփման գծում, նաև ծանր զենքի անպայման հեռացման, և՛ շփման գծում անվտանգության գոտիներում, և՛ այն տեղերում, որտեղ ծանր զենք է պահվում, ԵԱՀԿ առաքելության մշտական շուրջօրյա մոնիթորինգ սահմանելու վերաբերյալ»:
«Ասվել է, որ անհրաժեշտ է «ճանապարհային քարտեզ» մշակել, որը հստակ կներկայացնի «Մինսկ-2»-ի քաղաքական մասի իրականացման բոլոր քայլերը»,- հավելել է նախարարը:
«Մենք ընդգծեցինք, որ ցավոք, Բեռլինում ընդունված որոշումների ուղղություններով մեծ արդյունքներ ձեռք չեն բերվել»,- ասել է Լավրովը


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում