Հարավային Կորեան Փենյանից հատուցում է պահանջել Կիմ Չեն Նամի մահվան համար
Աշխարհ
Միջազգային հանրակցությունը պետք է ԿԺԴՀ-ին հարկադրի համաչափ գին վճարել Կիմ Չեն Նամի մահվան համար:
Կորեայի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարել Է նախագահի պաշտոնակատար Հվան Գյո Անը:
«Անհրաժեշտ է ուժեղացնել համագործակցությունը միջազգային հանրակցության հետ՝ Հյուսիսիային Կորեային հարկադրելու համաչափ գին վճարել»,- ասել է նա՝ նշելով, որ կարգադրություն է արել պրոֆիլային գերատեսչություններին ակտիվացնել շփումները բոլոր շահագրգիռ երկրների հետ:
Կիմ Չեն Նամի, որը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբայրն է, մահվան պաշտոնական պատճառը մինչ այժմ չի հրապարակվել: Մալայզիայի ոստիկանությունն ընդգծում է, որ թունաբանական փորձաքննության արդյունքների ստացման համար կարող է որոշակի ժամանակ պահանջվել: Այս պահին ոստիկանությունը ձերբակալել է արդեն չորս մարդու, ներառյալ այն երկու կանանց, որոնք Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի վրա հարձակման պահին հայտնվել են տեսահսկման խցիկների օբյեկտիվներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' AP


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում