Սիրիացի սակրավորներն սկսել են ականազերծել Հալեպը
Աշխարհ
56 սիրիացի սակրավորներից բաղկացած առաջին խումբը, որը Հալեպում պատրաստել են ՌԴ-ի զինված ուժերի Միջազգային հակաականային կենտրոնի աշխատակիցները, ձեռնամուխ է եղել քաղաքի ականազերծմանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հալեպի կայազորի սակրավորային զորքերի պետ Ալ Խարի Մախրիզը: «Առաջին 56 հոգին արդեն անցել են ուսուցումը եւ աշխատում են»,- ասել է նա:
ՌԴ-ի զինված ուժերի Միջազգային հակաականային կենտրոնի մասնաճյուղը Հալեպում բացվել է հունվարի վերջին, այդ ժամանակ էլ կայացել է առաջին հավաքագրումը: Սիրիացի մասնագետներին ուսուցանած ռուս սակրավորները, որոնք ականազերծել են Հալեպը, արաբական հանրապետության գործընկերներին են թողել հանդերձանք եւ արդի սարքավորումներ պայթուցիկ սարքերի որոնման համար:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ նախօրյակին Ռուսաստան են վերադարձել ինժեներական զորքերի զինծառայողները, որոնք ականազերծել են Հալեպը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում