Իրաքի զինուժերը գրոհում են Մոսուլի օդանավակայանի վրա. Sky
Աշխարհ
Իրաքի կառավարական ուժերն սկսել են Մոսուլի օդանավակայանի եւ Էլ Ղազլանիի ռազմական ավանի (օդանավակայանից արեւմուտք) գրոհը: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Մոսուլի օդանավակայանը եւ Էլ Ղազլանի ռազմակայանը, որոնք գտնվում են քաղաքից հարավ ընկած շրջանում, «Իսլամական պետություն» խմբավորման՝ Արեւմտյան Մոսուլում դիրքավորված զինյալների պաշտպանության առաջին գիծն է: Նշվում է, որ դրանց ազատագրումից հետո կսկսվի ԻՊ-ից քաղաքային թաղամասերի մաքրումը:
Հարձակմանը ներգրավված են Իրաքի համերկրային ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաեւ երկրի ՆԳ նախարարության արագ արձագանքման ուժերը: Օդից աջակցություն են ցուցաբերում Իրաքի կառավարական օդուժը եւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում