Էրդողանը պատրաստ է մահապատժի վերականգնման հարցով հանրաքվե անցկացնել
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե իր երկրի բնակչությունը պահանջի մտցնել մահապատիժ, ապա այդ հարցով ևս հանրաքվե կանցկացվի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Եթե մահապատիժը վերականգնելու մասին որոշումը մեջլիսից գա, ես կհաստատեմ այն: Սակայն դրա համար անհրաժեշտ է նախ փոփոխել սահմանադրությունը: Այս պահից հայտարարում եմ' եթե անհրաժեշտ լինի, այդ հարցով էլ հանրաքվե կանցկացնենք»,- Մանիսայում ժողովրդի առջև ելույթի ժամանակ հայտարարել է Էրդողանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում