Հայ շախմատիստների արդյունքները՝ պատանեկան ԵԱ-ում Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ) Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին «Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին «Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել 

Երջանիկ ամուսնության համար շատ տղամարդկանց պակասում է հենց այս որակը

Աշխարհ

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները՝ Ջոն Գոտտմանի գլխավորությամբ, երկարատև հետազոտություն են անցկացրել ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ։ Հետազոտությանը մասնակցել է ամուսնական 130 զույգ։ Գիտնականները հետևել են զույգերի ամուսնական կյանքին՝ ամուսնության օրից սկսած 6 տարի։ Գիտնականները եկել են հետևություն․ այն տղամարդիկ, ովքեր զիջումների են գնում, ավելի ամուր ընտանիք ունեն։

Պատկերացրեք ամուսիններ Լոուրենին և Ստիվենին։ Ստիվենը խոսքերով համաձայն է, որ հավասարությունը հաջողակ ամուսնության գրավականն է, բայց նրա գործողություններն այլ բան են ասում։ 

Ստիվեն․ Մենք ընկերներով գնում ենք ձկնորսության։ Այսօր երեկոյան դուրս կգանք։ 

Լոուրեն․ Բայց վաղն ընկերուհիներս պետք է գան։ Դու ախր խոստացել էիր օգնել ինձ տան գործերում։ Մի՞թե մոռացել ես։ Չե՞ս կարող վաղը երեկոյան գնալ։ 

Ստիվեն․ Այդ դու ես մոռացել ձկնորսության մասին։ Ես չեմ կարող վաղը երեկոյան գնալ։ Մենք գնում ենք մի քանի ժամից։ 

Լոուրենը զայրանում է, Ստիվենին էգոիստ է անվանում և դուրս հանում սենյակից։ Ստիվենն իրեն ճնշված է զգում, նա վերցնում է վիսկին և սկսում ֆուտբոլ նայել։ Լոուրենը վերադառնում է, փորձում խոսել ամուսնու հետ, բայց Ստիվենը նրան անտեսում է։ Լոուրենը սկսում է արտասվել։ Ստիվենն ասում է, որ պետք է ավտոտնակ գնա ու հեռանում է։ 

Այսպիսի վեճերը զուգորդվում են փոխադարձ վիրավորանքներով, դրա համար էլ դժվար է հասկանալ իրական պատճառը։ Սակայն, մի բան ակնհայտ է․ Ստիվենը չի ցանկանում զիջումների գնալ։ 

ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Բոլոր հարաբերություններում էլ լինում են զայրույթի րոպեներ, փոխադարձ քննադատություններ, պոռթկումներ։ Բայց եթե ամուսինները չեն փորձում հարթել կոնֆլիկտը, այլ՝ ավելի են այն թեժացնում՝ միմյանց բացասական վերաբերմունք ցուցաբերելով, ապա՝ ամուսնությունը վտանգի տակ է հայտնվում։ 

Գիտնական Ջոն Գոտտմանն ընդգծում է՝ տղամարդկանց 65 տոկոսը միայն ավելի է խորացնում կոնֆլիկտը վեճերի ժամանակ։ 

Վերը բերված օրինակում՝ Ստիվենի ռեակցիան խոսում է այն մասին, որ նա չի լսում կամ ընդունում Լոուրենի պրետենզիաները։ Դրա փոխարեն, նա ընդունում է պաշտպանվողական դիրք և ներկայացնում իր սեփական պրետենզիաները․ «ինչպես կարող էր նա մոռանալ ձկնորսության մասին»։ Հայտնի է, որ քննադատությունը, պաշտպանվողականությունը, անհարգալից վերաբերմունքը, արհամարհանքը վկայում են այն մասին, որ ամուսինը չի ցանկանում որևէ զիջումների գնալ։ 

Իհարկե, որպեսզի ամուսնությունը երջանիկ ու հաջողակ ստացվի, ամուսիններից երկուսն էլ պետք է աշխատեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Չնայած, կանանց մեծամասնությունն անում է դա․ նրանք կարող են զայրանալ ամուսինների վրա, անհարգալից վերաբերմունք դրսևորել, սակայն թույլ են տալիս ամուսիններին ազդել իրենց որոշումների վրա, ամուսինների կարծիքն ու զգացմունքները առաջնային են համարում։ Իսկ ամուսինները շատ հազվադեպ են նման կերպ պատասխանում։ Արդյունքում՝ ամուսնալուծությունների հավանականությունը հասնում է 81 տոկոսի և դա այն դեպքերում, երբ ամուսինը չի ցանկանում «իշխանությունը» կիսել կնոջ հետ։ 

ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Ամեն ինչ սկսվում է մանկությունից։ Երբ տղաները խաղում են իրար հետ, նրանք կենտրոնանում են հաղթանակի վրա, նրանց չի հուզում մյուսների զգացմունքները։ Երբ տղաներից մեկը կոտրում է ոտքը, մյուսներն ուշադրություն չեն դարձնում։ Ամեն դեպքում խաղը շարունակվում է։ 

Աղջիկների դեպքում էմոցիաները առաջնային են։ Երբ աղջիկներից մեկն ասում է՝ «Ես ձեզ հետ չեմ խաղում», ապա՝ խաղն ավարտվում է։ Աղջիկները խաղը վերսկսում են միայն այն դեպքում, երբ բոլորն իրար հետ հաշտվում են։ Աղջիկների խաղը լավագույն ձևով է նրանց պատրաստում ամուսնական կյանքին, քան տղաների խաղը։ 

Իհարկե, կան կանայք, ովքեր դժվարությամբ են գլուխ հանում մանրուքներից, և տղամարդիկ կան, ովքեր զգում են ուրիշների զգացմունքները։ Տղամարդկանց 35 տոկոսն է օժտված նման ինտելեկտով՝ զգալ ուրիշների զգացմունքները։ 

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ

Այն տղամարդիկ, ովքեր հուզական ինտելեկտի պակաս ունեն, միշտ հրաժարվում են զիջել կնոջը։ Նրանք վախենում են կորցնել իշխանությունը։ Արդյունքում՝ կանայք նույնպես հրաժարվում են զիջումների գնալ այդպիսի ամուսինների նկատմամբ։ Տղամարդիկ, ովքեր օժտված են էմոցիոնալ ինտելեկտով, ընդհակառակը, հաշվի են նստում կնոջ զգացմունքների հետ, որովհետև հարգում և սիրում են իրենց կնոջը։ Երբ կնոջը հարկավոր է խոսել, ամուսինն անջատում է ֆուտբոլը և լսում է նրան։ Նա ընտրում է «մենք»-ը, «ես»-ի փոխարեն։ Նա սովորում է հասկանալ կնոջ ներքին աշխարհը, ոգեշնչվում է նրանով և հարգանքով ցույց է տալիս, որ պատրաստ է փոխզիջումների։ Սեքսից նրա բավարարվածությունը, կյանքի նկատմամբ վերաբերմունքը ընդհանուր առմամբ ավելի բարձր է, քան էմոցիոնալ ինտելեկտի պակաս ունեցող տղամարդկանց մոտ։ Այդ ամենին ի պատասխան, կինը ավելի նվիրված է լինում ամուսնուն։ 

Ի դեպ՝ այսպիսի տղամարդիկ նաև լավ հայր են, քանի որ չեն վախենում զգացմունքներից, սովորեցնում են երեխաներին հարգել սեփական և ուրիշների զգացմունքները։ 

ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԻՆՏԵԼԵԿՏԸ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄՈՏ

  • Խոսեք ձեր էմոցիաների մասին․ «ես զայրացած եմ», «ես այնքան ուրախ եմ», «սա կարող է վիրավորել նրան»․․․
  • Նկատեք ու ընդգծեք նրա էմոցիաները․ «դու նեղվա՞ծ ես», «դու այնքան ուրախացար, երբ․․․»․․․
  • Հրավիրեք նրա ուշադրությունը ուրիշների զգացմունքների վրա․․․
  • Մի վախեցեք ցույց տալ իրական զգացմունքները՝ լացեք, եթե ուզում եք, ծիծաղեք, արտահայտեք ձեր զգացմունքները․․․

Թարգմանությունը՝ ԼՈՒՐԵՐ.com-ի

Աղբյուրը՝ psychologies

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ շախմատիստների արդյունքները՝ պատանեկան ԵԱ-ում Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ) Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին «Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճшբանություն է տեղի ունեցել Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել. Mediahub.amՌուսների հետ դժվար է. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ) Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ) Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում Սևանի բնակելի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջՓաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ) «Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ) Գաղտնի գործարքներ, լրտեսներ ու ՆԱՏՕ-ի անսպասելի քայլը․ ի՞նչ է կատարվում աշխարհում (տեսանյութ) Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակшհարությամբ. կա տուժած ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ) Լեհաստանում երկու ուկրաինացու են ձերբակալել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության և դիվերսիաների կասկածանքով Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Սամվել Տերտերյանը ռևանշ վերցրեց վրացի ըմբիշից, որին պարտվել էր Մ23 ԱԱ-ումԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալներիԳիտնականները կանխատեսում են՝ 2026-ը կարող է դառնալ պատմության ամենատաք տարինՍտորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրըԷդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվԱղմկահարույց կադրեր աշխարհից․ Մոսկվայի լեզգինկան, Կապրիի հրեշավոր ջրապտույտներն, Թուրքիայի պայթյունըԹիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալԱրևային և քամու էներգիայի բումը փոխում է Չինաստանի արտանետումների պատկերըԳևորգ Պապոյանը մասնակցել է WAIPA համաշխարհային ներդրումային համաժողովի բացման արարողությանըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել էԶելենսկին ժամանել է Դանիա՝ սկանդինավյան առաջնորդների հետ հանդիպելուԻսպանիայի ոստիկանությունը Օվիեդոյում տեղի ունեցած պայթյունը չի դիտարկում որպես ահաբեկչական հարձակումՄոսկվան պնդում է, որ գրավել է Նիկոլսկոյեն և ուկրաինական կողմին պատճառել ավելի քան 305 զինծառայողի կորուստԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՏեխասի Բիգ Բենդում կվերսկսվի սահմանային պատի շինարարությունըՌադան չի բացառել Կիևի բաժանումը երկու քաղաքի՝ վնասված կամուրջների պատճառով
Ամենադիտված