Չիլիում միլիոնավոր մարդիկ մնացել են առանց խմելու ջրի
Աշխարհ
Տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքները հանգեցրել են Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի մերձակա ջրամբար տանող գետի ջրի աղտոտման, ինչի պատճառով իշխանությունները կարգադրել են անջատել խմելու ջրի մատակարարումը չորս միլիոն մարդու, տեղեկացնում է BBC-ն:
Իշխանությունները խոստանում են վերականգնել ջրամատակարարումն այն բանից հետո, երբ Մայպո գետում աղտոտման մակարդակը նվազի:
Քաղաքի բնակչությունը շշալցված ջրի պաշար է տեսնում: Ռեստորանները եւ բիզնեսներն իշխանությունների հրամանով փակ են: Դպրոցները նույնպես հետաձգել են նոր քառորդի սկիզբը: Փրկարարական ծառայությունները հայտնել են, որ մի շարք լեռնային շրջաններում առատ տեղումների պատճառով ընդհատվել է ավտոմոբիլային հաղորդակցությունը, եւ որոշ բնակավայրեր կտրված են մնացել աշխարհից:
Հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվել է առնվազն չորս մարդ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում