Եվրախորհրդարանը Մարին լե Պենին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից
Աշխարհ
Եվրախորհրդարանի պատգամավորները մարտի 2-ին կայացած լիագումար նստաշրջանում քվեարկել են եվրապատգամավոր եւ «Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Փետրվարի 28-ին Եվրախորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեն որոշում էր ընդունել լե Պենին անձեռնմխելիությունից զրկելու մասին: Այդ որոշումը պետք է հաստատվեր լիագումար նիստում:
Խորհրդարանական անձեռնմխելիությունը հանելու պահանջով հանդես էր եկել Նանտերի դատախազությունը: «Ազգային ճակատի» առաջնորդին մեղադրում են «բռնարարքների պատկերումների տարածման» մեջ: Ֆրանսիայում հետաքննություն էր սկսվել այն բանից հետո, երբ 2015 թվականի դեկտեմբերին ծայրահեղ աջ կուսակցության ղեկավարը Twitter-ով տարածել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից մի քանի պատանդների սպանության լուսանկարներ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում