Հորդանանում տաս հոգու մահապատժի են ենթարկել կախաղանի միջոցով
Աշխարհ
Հորդանանում կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկվել ահաբեկչության մեջ մեղադրվող 10 անձինք: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է Հորդանանի տեղեկատվության նախարար Մոհամեդ ալ-Մոմանին:
Մահապատժի ենթարկված անձինք մեղադրվում էին 2016թ-ին ընթացքում Հորդանանի թագավորության տարածքում մի շարք ահաբեկչությունների կազմակերպման համար, այդ թվում' փախստականների ալ-Բաքաա բնակավայրում հատուկ ծառայությունների գրասենյակի պայթեցման և քրիստոնյա գրող Նահիդ Հաթարի սպանության համար: Հորդանանցի նախարարը տեղեկացրել է, որ նրանցից 5-ը մեղադրվում էին նաև սեռական բռնության և ինցեստի համար:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում