Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ Փաշինյան Պենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը 

«Doing Business 2020»-ում Հայաստանը դիրքը զիջել է մեթոդաբանության փոփոխման հետևանքով

Տնտեսություն

Համաշխարհային բանկի հրապարակած «Գործարարությամբ զբաղվելը 2020» (Doing Business 2020) զեկույցի համաձայն, Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ զբաղեցնում է 47-րդ տեղն աշխարհի 190 երկրների շարքում: Ընդ որում, նախորդ զեկույցի համեմատ Հայաստանը դիրքը զիջել է 6 հորիզոնականով:

Արձանագրված նահանջի համար պատճառ է հանդիսացել զեկույցի ցուցիչներից մեկի՝ Փոքր ներդրողների պաշտպանության (Protecting minority investors) հաշվարկման մեթոդաբանության փոփոխությունը: Նոր մեթոդոլոգիայով՝ եթե տվյալ երկրի ֆոնդային բորսայում ցուցարկված արժեթղթեր ունեցող կազմակերպությունների թիվը քիչ է 10-ից, ապա այդ երկրի համար երեք ցուցիչներով ստացված միավորները զրոյացվում են: Նման իրավիճակում է հայտնվել զեկույցում ներառված 60 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, որն ունի 3 ցուցարկված կազմակերպություն: Նույն փոփոխության հետևանքով զրոյացվել են նաև օրինակ՝ Ադրբեջանի (7 կազմակերպություն), Ուրուգվայի (8 կազմակերպություն), Պարագվայի (9 կազմակերպություն), Ղրղզստանի (5 կազմակերպություն), Տաջիկստանի,  Ալբանիայի (ցուցարկված կազմակերպություն առկա չեն) և այլ պետությունների միավորները:

Զեկույցում ներառված մյուս բոլոր երկրները, որոնք ունեն թեկուզ 10 կամ ավելի ցուցարկված կազմակերպություն, միավորներից չեն զրկվել: Օրինակ Վրաստանը ՀԲ-ին ներկայացրել է, որ ունի ցուցարկված 261 կազմակերպություն, ինչի արդյունքում պահպանել է իր միավորները (մասնագետների պնդմամբ՝ Վրաստանի ֆոնդային բորսայում այդքան ցուցարկված կազմակերպություն առկա չէ, պարզապես այդքան թվով կազմակերպությունների արժեթղթեր թույլատրված է ներգրավել առևտրում): Մի շարք երկրներ, որոնք թեկուզև վաստակել են ավելի քիչ միավորներ, քանի որ ավելի վատ պայմաններ ունեն բաժնետերերի և ներդրողների իրավունքների պաշտպանության հարցում, պահպանել են իրենց միավորները, քանի որ ունեցել են ցուցարկված 10 և ավելի կազմակերպություններ: Այդ երկրներից են օրինակ՝ Գրենադան (10), Անտիգուա և Բարբուդան (10), Սուրինամը (11) և այլն: Հատկանշական է, որ Հայաստանում առկա է 10 կազմակերպություն, որոնց արժեթղթերը թույլատրված է գնել և վաճառել բորսայում, և եթե հաշվարկը տարվեր այնպես, ինչպես Վրաստանի դեպքում, ապա Հայաստանի ցուցանիշը բավական բարձր կլիներ և նույնիսկ նախորդ տարվա համեմատ կբարելավվեր դիրքը:

Մեթոդաբանության փոփոխության հետևանքով ստացվել է այնպես, որ Հայաստանի դեպքում Փոքր ներդրողների պաշտպանության միավորը նվազեցվել է մինչև 42, իսկ նախորդ մեթոդաբանության դեպքում կարող էր լինել 70: Կարևոր հանգամանք է նաև այն, որ ՀԲ-ն նոր մեթոդով վերահաշվարկել է 2019թ-ի նույն ցուցանիշը, ինչի արդյունքում ստացվել է, որ 2019-ին Հայաստանի միավորը կազմել է 40: Սրանից հետևում է, որ իրականում տվյալ ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է արձանագրել 2 միավորով:

Փոքր ներդրողների պաշտպանության միավորի նվազումով պայմանավորված իր հերթին նվազել է նաև Հայաստանի ընդհանուր միավորը և կազմել է 74.5: Մինչդեռ եթե մեթոդաբանությունը չփոխվեր, ապա Հայաստանը կունենար 77.3 միավոր ու բավական բարձր դիրք կզբաղեցներ վարկանիշային աղյուսակում կամ առնվազն չէր նահանջի:

Մյուս կողմից Հայաստանը էական բարելավումներ է արձանագրել մի շարք կարևոր ոլորտներում: Հարկերի վճարման ոլորտում Հայաստանը նախորդ տարվա 82-րդ հորիզոնականից  բարձրացել է մինչև 52-րդ հորիզոնական, իսկ Շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտում 98-րդ հորիզոնականից բարձրացել է 62-րդ հորիզոնական: Առաջընթաց է արձանագրվել նաև Արտաքին առևտրի կազմակերպման, Անշարժ գույքի գրանցման, ինչպես նաև՝ Սնանկության վարման գործընթացի  ոլորտներում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ամենադիտված