Ուկրաինան հայտարարել է, որ վերանայում է բանակցությունների գաղափարը, ընտրել է Լեհաստանը, այնուհետեւ՝ անհետացել. Պեսկով
Ուկրաինական կողմը, ի պատասխան Մինսկում բանակցություններ անցկացնելու գաղափարին, առաջարկել է փոխարենն ընտրել Վարշավան, այնուհետեւ անհետացել է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Փոքր դադարից հետո ուկրաինացիները հայտարարել են, որ վերանայում են բանակցություններն անցկացնելու միտքը Միսնկում, եւ որ այժմ նրանք ցանկանում են մեկնել Վարշավա, որից հետո առհասարակ կապ չեն հաստատել, դադար են վերցրել»,-լրագրողներին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:
Կրեմլը համարում է, որ չափազանց վտանգավոր է, երբ ազգայնականները տեղակայում են համազարկային կրակի համակարգն Ուկրաինայի խոշոր քաղաքներում, հայտարարել է Պեսկովը:
Ինչպես նշվում է ՌԻԱ Նովոստի-ի Telegram-յան ալիքում, Պեսկովը նաեւ հայտնել է, որ «Կիեւի կողմից բանակցությունների շուրջ մտորումներն ուղեկցվում են բնակելի թաղամասերում, այդ թվում՝ Կիեւում համազարկային կրակի տեղակայմամբ»:
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը հասկացրել է Ուկրաինային բանակցություններ կազմակերպելու իր համաձայնության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք փոխանցել ենք ուկրաինացիներին, որ պատրաստ ենք բանակցություններ կազմակերպել Մինսկում: Պուտինն անմիջապես զանգահարել է նախագահ Լուկաշենկոյին ու պայմանավորվել, որ բելառուսական կողմն ու նախագահն անեն ամեն ինչ լավագույնս կազմակերպելու եւ ժամանող պատվիրակությունների անվտանգությունն ապահովելու համար, ինչը ներկայում շատ կարեւոր է: Ռուսական կողմն անմիջապես նախագահի հանձնարարականով ձեւավորել է պատվիրակություն, որում ընդգրկված են ՊՆ-ի, ԱԳՆ-ի եւ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները: Այդ տեղեկատվությունը ներկայացվել է ուկրաինացիներին»,-ասել է Պեսկովը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ