Դարպաս գյուղում այրվել են մոտ 20 տոննա անասնակեր, մոտ 2000 քմ խոտածածկույթ և 600 մ խողովակ
Արտակարգ Պատահար
Փետրվարի 26-ին, ժամը 17:25-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի պահեստների մոտակայքում գտնվող դաշտում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դարպաս գյուղի այգիներից մեկում այրվում է կուտակած անասնակեր, խոտածածկույթ և այգու կաթիլային ոռոգման համակարգի խողովակները։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 21։38-ին։ Այրվել են մոտ 20 տոննա անասնակեր, մոտ 2000 քմ խոտածածկույթ և 600 մ խողովակ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ