Ռուսաստանի ֆուտբոլային հավաքականներն ու ակումբները հեռացվեցին բոլոր միջազգային մրցաշարերից
Սպորտ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) եւ Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) Ռուսաստանի ֆուտբոլային հավաքականներին եւ ակումբներին հեռացրին բոլոր միջազգային մրցումներից, հաղորդում են կազմակերպությունների կայքերը։
2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Ռուսաստանի հավաքականը պետք է հանդիպեր Լեհաստանի հավաքականի հետ։
Մոսկվայի «Սպարտակը» հեռացվել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչից, որտեղ պետք է մրցեր գերմանական «ՌԲ Լայպցիգի» հետ։
Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։
Լեհաստանի, Շվեդիայի, Չեխիայի, Ալբանիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Անգլիայի եւ Նիդեռլանդների հավաքականներն արդեն հայտարարել էին, որ բացառում են որեւէ մակարդակի ֆուտբոլային հանդիպում Ռուսաստանի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում