Ողբերգական ավտովթար Զովունի գյուղում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Արտակարգ Պատահար
Փետրվարի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ГАЗ 24 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել է 12 փողոցում տեղադրված բետոնե էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով էլեկտրասյունը վնասել է նաև բնակչի քարե պարիսպը և արտաքին լուսավորման լամպը:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ