Տղամարդն իր գնած ոստրեի մեջ թանկարժեք մարգարիտ է գտել
ԱյլԱՄՆ-ի բնակիչը ռեստորանում ոստրե է պատվիրել ու դրա մեջ մարգարիտ հայտնաբերել, գրում է UPI-ն։ Փորձագետների կարծիքով՝ նման մեծ մարգարիտը կարող է հազարավոր դոլարներ արժենալ։
Մայքլը և նրա կինը՝ Մարիան, ճաշում էին ծովամթերքների ռեստորանում, երբ տղամարդը ոստրե ուտելուց հետո իր բերանում զգաց օտար առարկա։ Ամերիկացին, իր խոսքերով, կարծել է, որ կորցրել է ատամը, բայց պարզվել է, որ դա մեծ մարգարիտ է, որը նա թքել է ափսեի վրա։
«Նա շատ ոստրե է կերել, բայց մենք երբեք նման բան չենք տեսել, այնպես որ դա բավականին տպավորիչ էր», - մեկնաբանել է Մարիան:
Ռեստորանի մատուցողուհին, որն այնտեղ աշխատում է արդեն 10 տարի, հավելել է, որ նման բան նախկինում չի եղել։ Զույգը, իմանալով, որ մարգարիտը կարող է արժենալ մի քանի հազար դոլար, որոշել են այն պահել իրենց։
«Կցանկանայի դրանից ինչ-որ դեկորացիա ստանալ՝ ինչ-որ ծովային բան: Դա հիանալի հիշողություն կլիներ»,- եզրափակել է Մայքլի կինը։