ԱՄՆ-ն զորք չի ուղարկի, բայց ամեն կերպ կաջակցի Ուկրաինային. Բայդեն
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում ելույթի ընթացքում անդրադարձել է Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությանը:
Բայդենը հայտնել է, որ այսօրվանից իրենք ՌԴ-ից բոլոր թռիչքների համար փակում են օդային ճանապարհը:
ԱՄՆ-ն, Բայդենի խոսքով, աջակցում է Ուկրաինային: Նա մասնավորեցրել է` խոսքը տնտեսական, հումանիտար և ռազմական աջակցության մասին է:
«Մեր զորքերը չեն կռվի Ուկրաինայում, բայց ԱՄՆ-ն կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի ցանկացած դյույմ` մեր ունեցած բոլոր միջոցներով»,- ասել է նա` նկատելով, որ առաջիկա օրերն ուկրաինացիների համար բարդ են լինելու:
Բայդենը հայտնել է` ԱՄՆ իշխանությունները փակում են օդային ճանապարհը ռուսական ինքնաթիռների համար: Վաշինգտոնն ու իր դաշնակիցներն անհրաժեշտության դեպքում կարող են ռազմավարական պաշարներից նավթի լրացուցիչ պաշարներ թողնել, իսկ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծում` «ռուս օլիգարխների հանցանքների հետաքննության» նպատակով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)