Այգեզարդ գյուղում անասնագոմ է այրվել
Արտակարգ Պատահար
Մարտի 2-ին՝ ժամը 06:26-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեզարդ գյուղի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:17-ին, մարվել՝ 08:20-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ)։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ