ՈՒՂԻՂ․ Խորհրդարանն այսօր քննարկում է ՀՀ նախագահի ընտրության հարցը
ՔաղաքականԱզգային ժողովն իր հերթական քառօրյա նիստերն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 29 հարց:
ՀՀ նախագահի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վահագն Խաչատրյանի թեկնածությունը:
Ազգային ժողովի պատգամավորները կընտրեն նաև Հաշվեքննիչ պալատի նախագահին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այդ պաշտոնի համար թեկնածու է առաջադրել Ատոմ Ջանջուղազյանին։ Ազգային ժողովի նիստերի աշխատանքներում ընդգրկված է 29 հարց:
Մարտի 2-ին կկայանա Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանը։
Խորհրդարանը արդեն իսկ քննարկել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ