Վահան Քերոբյանը կմեկնի Քաթար. վարչապետի որոշում
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և նույն գերատեսչության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր–Իսահակյանին մարտի 9-11-ը գործուղում է Քաթարի Պետություն` Դոհա։
Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:
Քերոբյանն ու Տեր–Իսահակյանը Դոհա կմեկնեն ոլորտային գործընկեր նախարարների հետ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելու և Քաթարի Պետության գյուղատնտեսական և բնապահպանական 9-րդ միջազգային ցուցահանդեսին՝ հայկական ազգային տաղավարով մասնակցելու նպատակով։
Նրանց վերադարձից հետո էկոնոմիկայի նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ