Քո ասած 3 մլն վարչապետից մեկն էլ ես եմ, արի մի հատ լսի, տես ուզածներս ինչ ա. Փարաքարում բողոքի ակցիայի մասնակից
ՏեսանյութերԱսում էինք՝ 3 մլն վարչապետ կա, հիմա էդ 3 մլն վարչապետների որոշ մասն էստեղ է, եկեք լսեք, խոսեք: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, Փարաքար համայնքում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ Փարաքար համայնքի բնակիչները, որոնք համաձայն չեն ավագանու ղեկավարի ընտրությունների արդյունքներին, բողոքի ակցիա են անցկացնում Փարաքար համայնքում:
«Քո ասած 3 մլն վարչապետից մեկը ես եմ, արի լսի: Չես գալիս, մարդ ուղարկի»,-ասաց նա՝ դիմելով վարչպետ Նիկոլ Փաշինյանին:
«Ժողովուրդը չի նայում անձրեւին, ելել, պայքարում է իր արդար ձայնն է ուզում: Մեր պահանջն այն է, որ մենք Վոլոդյա Գրիգորյանին ընտրել ենք, ուզում ենք ինքը նստի համայնքի ղեկավար: Պահանջում ենք նոր ընտրություններ»,-ասաց համայնքի բնակիչը:
Նշենք, որ բողոքի ակցիայից հետո նրանք ավտոերթով շարժվել են դեպի մարզպետարան։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից