Հայտնի է` երբ տեղի կունենա ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի պատվիրակությունը ժամանել է Ուկրաինայի հետ բանակցությունների։ Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցությունների է ժամանել նույն կազմով։ Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի պատվիրակությունները Բելովեժսկայա Պուշչայում բանակցություններ վարելու համատեղ որոշում են կայացրել։ Ռուս զինվորականները անվտանգության միջանցք են ապահովել ուկրաինական պատվիրակության համար, ասել է Մեդինսկին։
Նա նաև հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի հետ բանակցությունների համար կժամանի մարտի 3-ին:
Նրա խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունն արդեն դուրս է եկել Կիևից և կժամանի մարտի 3-ի առավոտյան։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից