Ռուսաստանը բարձր է գնահատել Թուրքիայի դիրքորոշումը. Ալեքսեյ Երխով
Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի դիրքորոշումն` ի օգուտ Բոսֆորի և Դարդանելի նեղուցների մասին Մոնտրոյի կոնվենցիայի պահպանման։ Այս մասին չորեքշաբթի Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։
«Պետք է ասեմ, որ մենք բարձր ենք գնահատում մեր թուրք գործընկերների դիրքորոշումը՝ ի օգուտ Մոնտրոյի կոնվենցիայի՝ որպես կարևոր միջազգային իրավական հաստատության, միջազգային իրավական փաստաթղթի պահպանման։ Մենք մշտական կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ։ Կարծում եմ՝ սա այն ամենն է, ինչ կարելի է ասել այսօրվա համար, բայց համոզված եմ, որ մենք միասին կարող ենք գալ մի իրավիճակի, երբ մեր բոլոր շահերը, մեր բոլոր ձգտումները կհարգվեն և կիրականանան»,- շեշտել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ