Կգործի՞ արդյոք քննիչ հանձնաժողովը․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունները ծանր կացության մեջ են հայտնվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությանը ընդդիմադիրների բոյկոտից: Շաբաթներ առաջ հանձնաժողովի անդրանիկ նիստը գումարվեց, եւ մինչ օրս նիստեր չեն հրավիրվել, այն պարագայում, երբ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստերը կայանում էին շաբաթը մեկ անգամ:
Չնայած ՔՊ-ից մեզ փոխանցեցին, թե աշխատանքային գրաֆիկն են կազմում՝ ինչպես սկսել հարցաքննությունների շարքը՝ սկզբում հրավիրել բարձրաստիճանների՞ն, թե՞ ստորին օղակների ներկայացուցիչներին, եւ ումից սկսել, այսինքն՝ տեխնիկական հարցերն են քննարկում։
Դա է պատճառը, որ նիստ չի գումարվում, սակայն տեղեկություններ կան, որ իշխանականների հապաղումը պայմանավորված է ընդդիմության բոյկոտով, չի բացառվում, որ հանձնաժողովն այդպես էլ ակտիվ գործունեություն չծավալի, քանի որ իրենք իրենցով արված «բացահայտումներին» ոչ մեկը լուրջ չի վերաբերվի»: