Հայտնի է՝ երբ նորընտիր նախագահը կստանձնի պաշտոնը
Քաղաքական
Սահմանադրության 127 հոդվածի համաձայն՝ ՀՀ նախագահը պաշտոնը ստանձնում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը:
Արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը:
Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քիչ առաջ երկրորդ փորձից Վահագն Խաչատուրյանին ընտրվեց ՀՀ հինգերորդ նախագահ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր, դեմ` 0 պատգամավոր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ