Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում 

Պատերազմում զոհվածի ու անհետ կորածի երեխան ու եղբայրը չեն ծառայի․ Սարգսյանը հիմնավորում է նախագիծը

Տեսանյութեր

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին։

 Ազգային ժողովում ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ Հայկ Սարգսյան նշեց, որ այն զորակոչիկները, ովքեր ունեն Հայրենիքի պաշտպանության համար մարտական գործողությունների ժամանակ զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, հնարավորություն կունենան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

Պատգամավորի խոսքով՝ գործող կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։

«Ունենք հայ-ադրբեջանական քառօրյա և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն։ Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում, որպեսզի իրենց կրտսեր որդիներին նույնպես ուղարկեն պարտադիր զինվորական ծառայության։ Նրանց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ մեր խորին հարգանքը և բարոյական պարտքը մեզ պարտավորեցնում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հնարավորություն տալ նաև նրանց ընտանիքի մյուս անդամներին»,- ասաց Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի՝ այս քայլի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները։

Պատգամավորը նաև պատասխանեց նախաձեռնության գաղափարի և նախագծի քննարկման ընթացքում առավել հաճախ հնչող հարցերին։

Արդյոք օրենքի ընդունումից հետո կընկնի զինված ուժերի մարտունակությունը կամ արդյոք լրացուցիչ անվտանգային խնդիրներ կառաջանան, պատգամավորը պատասխանեց, որ, ոչ, որևէ անվտանգային խնդիր չի կարող առաջանալ այն պատճառով, որ օրենքի շահառուների թիվը լինելու է բավականին քիչ։

«2022 թվականի ամառային զորակոչին սպասվում է, որ օրենքից կօգտվի 10 քաղաքացի, 2022 թվականի ձմեռային զորակոչին՝ 17 քաղաքացի, 2023 թվականի ամառային զորակոչին՝ 11 քաղաքացի և 2023 թվականի ձմեռային զորակոչին՝ 14 քաղաքացի։ Հաշվի առնելով, որ մեր զինված ուժերի զինծառայողների թիվը մի քանի տասնյակ հազար է, պահեստազորով՝ մի քանի հարյուր հազար, ապա ամեն զորակոչին տասից քսան զորակոչիկի ազատելը որևէ խնդիր չի առաջացնի։ Նաև ցանկանում եմ նշել, որ այսօր գործող կարգավորումներով էլ իմ կողմից նշված զորակոչիկները և զորակոչիկների խումբը չի իրականացնում մարտական հերթապահություն։ Օրենքի հոդված 26-ի 3-րդ կետը սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել այն զինծառայողը, որն ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում զոհված, մահացած հայր, մայր կամ եղբայր, քույր։ Այս պահին պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվում են 16 զինծառայողներ, ովքեր զոհված զինծառայողի ընտանիքի անդամ են հանդիսանում, սակայն միակ արու զավակը չեն։ Օրենքի ընդունումից հետո նրանք հնարավորություն կստանան զորացրվելու»,- ընդգծեց Սարգսյանը։

Հաճախ հնչող հարցերից են, թե արդյոք օրենքը կտարածվի նաև կամավոր ռազմաճակատ մեկնած և զոհված զինծառայողների ընտանիքի անդամների վրա, պատգամավորը պատասխանեց, որ, այո, կամավորականները նույնպես համարվում են զինվորականներ։

Հաջորդ հաճախ հնչող հարցերից է, թե արդյոք օրենքից կարող են օգտվել նաև անհետ կորած, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամները, պատգամավորը նույնպես դրական պատասխանեց՝ նրանց ընտանիքի անդամները ևս կօգտվեն օրենքի ընձեռած հնարավորությունից։

«Բոլոր այն զորակոչիկները, ովքեր կօգտվեն օրենքից և կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, սահմանված կարգով կհաշվառվեն պահեստազորում, ինչը հնարավորություն կտա նրանց անցնել պայմանագրային զինվորական ծառայության կամ աշխատել այլ ուժային կառույցներում»,- հավելեց Սարգսյանը։

Պատգամավորի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը առաջարկել է տարբերակել հայրենիքի պաշտպանության համար զոհված և ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքի եղբայրներին և որդիներին և օրենքը տարածել միայն պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների վրա։

«Ես համաձայնել եմ այս փոփոխության հետ, քանի որ հետապնդած հիմնական նպատակը պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի վիշտը մեղմելն է և բարոյական զորակցությունը։ Ոչ մարտական գործողությունների ժամանակ, սակայն զինվորական ծառայություն իրականացնելիս մահացած զինծառայողների ընտանիքի անդամները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից միայն այն դեպքում, երբ հանդիսանան ընտանիքի միակ արու զավակը»,- եզրափակեց Սարգսյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում Կրծքագեղձի քաղցկեղը ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ կանանց մոտ. ի՞նչ ախտանիշներ չպետք է անտեսել Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել դրոնով Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա Մարտին Սուբիմենդին մեծ հավանականությամբ առաջիկա ամիսներին կհեռանա «Արսենալից» Բաց, նարնջագույն կամ գրեթե կարմիր. որ դեղնուցն է ամենաառողջը 81-ամյա բրիտանացի գրողը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Կենդանակերպի այս նշաններն ուրախություն ու խաղաղություն են բերում ուրիշներին նույնիսկ ամենադժվարին պահերին Մասնագետը զգուշացրել է մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիքներ օգտագործելու վտանգների մասին Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերի 11-ից 15-ին Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել է 14 խանութից բաղկացած կրպակաշարը (տեսանյութ) Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Աբու Դաբիում չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ. Բադալյան Հայ շախմատիստների արդյունքները՝ պատանեկան ԵԱ-ում Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ) Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին «Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճшբանություն է տեղի ունեցել Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել. Mediahub.amՌուսների հետ դժվար է. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ) Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ) Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում Սևանի բնակելի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջՓաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր
Ամենադիտված