Երբևէ իմ աշխատաոճը պայմանավորված չի եղել այս կամ այն պաշտոնատար անձին հաճոյանալու համար ինչ-որ որոշումներ կայացնելով. Ռշտունի (տեսանյութ)
ՏեսանյութերԵրբևէ իմ աշխատաոճը պայմանավորված չի եղել այս կամ այն պաշտոնատար անձին կամ այս կամ այն անձին հաճոյանալու համար ինչ-որ որոշումներ կայացնելով։ Ընդ որում, դա գործունեության ոճ է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին։
«Նախկին պաշտոնատար անձանց հետ նույնպես աշխատաոճի հետ կապված եղել են խնդիրներ, նույնպես եղել են ոչ բարյացակամ մոտեցումներ իմ նկատմամբ, սակայն այդ ամեն ինչն ինձ չի կաշկանդել՝ իմ գործելակերպը նույնկերպ շարունակելու»,- նշեց Ռշտունին՝ հավելելով, որ նախկին իշխանությունների ժամանակ իր նկատմամբ վարույթներ չեն եղել, երևի թե սահմանափակվել են զուտ անձնական ոչ բարյացակամ կամ բացասական վերաբերմունք դրսևորելով։
Ինչ վերաբերում է Դատավորների ընդհանուր ժողովին չներկայանալուն՝ Ռշտունին նախ կատակեց. «Վախեցել եմ, չեմ եկել», ապա ավելացրեց, որ մի փոքր ուշացել էր նիստից, խոսել է գործընկերների հետ, ասել են, որ քվորումը չի ապահովվում և դա է պատճառը, որ չի ներկայացել ժողովին։ Անդրադառնալով Դատավորների ընդհանուր ժողովը տապալելու համար Ջհանգիրյանի կողմից հնարավոր միջամտություններին՝ Ռշտունին նշեց, որ իրեն նիստին չներկայանալու առաջարկություն, խնդրանք չի եղել։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից