ԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Փաշինյանը ադրբեջանական դրոշներով է ապահովում Սյունիքի անվտանգությունը. պատգամավոր Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ) Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր Հոլիվուդը կփոխվի. Paramount-ը ստանձնեց Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը 

«Աչքիս ոչինչ չի գալիս, իմ Հակոբին եմ ուզում, իմ թևերը կոտրվեցին». Հակոբ Բալաբեկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք, հանգիստ երեխա էր: Էջմիածնում էինք ապրում, Հակոբը չորս տարեկան էր, երբ տեղափոխվեցինք Արտիմետ գյուղ: Հողամասում հայրիկն ինչ անում էր, նույնն էլ Հակոբն էր անում, օգնում էր մեզ ամեն հարցում: Շատ սիրում էր նկարել, երգում էր: Դպրոցում կարգապահ էր, շատ լավ էր սովորում, մինչև հինգերորդ դասարան գովասանագիր է ստացել: Տարրական դասարանի դասվարին էր շատ սիրում՝ Նվարդ Վարդանյանին: Իսկ հետո իր դասղեկը դարձավ Քրիստինե Խաչատրյանը, նրան ևս Հակոբս շատ էր սիրում: Որոշել էր՝ երբ զորացրվեր, 2023 թ.-ի սեպտեմբերի 1-ին վարդագույն վարդեր էր նվիրելու իր դասղեկին: Տղայիս փոխարեն ես եմ նրան վարդերը նվիրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Հակոբի մայրիկը:

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հակոբը երկընտրանքի առջև կանգնեց՝ կահույքագործությո՞ւն սովորել, թե՞ վարսահարդարություն: «Հայրիկն ասաց, որ կահույքագործի աշխատանքը բարդ է, փոշին կազդի իր թոքերի ու շնչառության վրա: Վահանս սիրում էր այդ գործը, աշխատանքներ ունի, բայց հետևելով հայրիկի խորհրդին՝ ընտրեց վարսահարդարի մասնագիտությունը: Երբ դիմեցինք դպրոցի տնօրինությանը, որ Հակոբը ցանկանում է դուրս գալ իններորդ դասարանից, դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմը նեղսրտում էին՝ մեր սովորող, լավագույն աշակերտներից է, թող շարունակի ուսումը, բայց Հակոբս արդեն որոշել էր, իրեն չէինք կարող ստիպողաբար դպրոց ուղարկել: Երեք ամիս վարսահարդարություն սովորեց, շատ լավ վարսահարդար էր, աշխատեց մինչև բանակ գնալը, մեզ թիկունք կանգնեց»:

Մայրիկն ասում է՝ որդին ամեն ինչ հասցնում էր՝ և՛ հայրիկին օգնել, և՛ որպես վարսահարդար աշխատել, և՛ անգամ մեքենաների դիմապակիներ փոխելը սովորել: «Զորացրվելուց հետո մտադիր էր գյուղում վարսավիրանոց բացել, անգամ փոքր քույրիկին վարսահարդարման կամ դիմահարդարման դասերի ուղղորդելու մտադրություն ուներ, որ հետագայում միասին աշխատեին: Դա իր երազանքն էր: Շատ աշխատասեր էր, և իր աշխատասիրությունը, համեստությունը, իր նկարելու շնորհքը, ամեն ինչ Հակոբը ժառանգել է իր հայրիկից»: Հակոբը ծառայության է զորակոչվել 2021 թ. հունիսի 21-ին: Ծառայում էր Կապանում: Մայրիկն ասում է՝ որդու համար բանակը կարևոր և առաջնային դեր ուներ:

«Առողջական խնդիրներ ուներ, որոնք կարող էին հիմք դառնալ տարկետում ստանալու, ծառայության ժամկետի հետաձգման համար, բայց հայրիկին ասաց, որ միայնակ է գնալու զինկոմիսարիատ. «Պետք է գնամ ծառայելու, զինվորական հագուստ հագնեմ, դրանով ենք տղամարդ դառնում, հասունանում»: Կատակով ասացի՝ քեզ համար կգնեմ այդ հագուստը, կհագնես, «մա՛մ, այդ հագուստը չեմ հագնելու տան մեջ ման գամ, այդ հագուստով պետք է հայրենիք պաշտպանեմ»: Երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ, հաստատակամ էր ծառայելու իր որոշման մեջ՝ «երկու տարի է, իմացեք՝ գնացել եմ խոպան աշխատելու»: Ծանուցագիրը վերցրեց, գնաց, մազերը կտրեց, եկավ տուն՝ պատրաստ եմ, գնում եմ բանակ: Իսկ մեզ զգուշացրեց. «Պա՛պ ջան, մեր տան մեջ երաժշտություն չի հնչելու, տղաները Եռաբլուրում են, իրենք մեզ համար են զոհվել»»: Ծառայության ընթացքում Հակոբը երբեք որևէ հարցում չի դժգոհել:

«Զորակոչվելուց հետո հուլիսի 24-ին իր երդմնակալությունն էր: Գնացինք իր մոտ, երդմնակալության արարողությունից հետո տղաներին թույլ էին տալիս դուրս գալ, ծնողների հետ մի տեղ գնալ: Հակոբս ինձ իր ստացած պատվոգիրը տվեց՝ «մա՛մ, սա ձեր դաստիարակության արդյունքն է»: Իր զինակից ընկերները շատ լավն են եղել, իրենց զոհվելուց հետո ծնողներով շփվում ենք, բոլորը լույս տղերք են: Դժվարություններ ևս ունեցել են, հետո իմացել ենք, որ դիրքեր են բարձրացել, վրան չեն ունեցել, բաց երկնքի տակ են քնել, բայց Հակոբս երբեք մեզ ոչինչ չի ասել՝ «մա՛մ ջան, սաղ տոչնի ա, հե՛րս, սաղ տոչնի ա, մի նեղվեք, ամեն ինչ տղու համար է»»: 2022թ. ապրիլի 19-ին Հակոբն արձակուրդ է գալիս, անակնկալ մատուցում իր ընտանիքին, քանի որ վերջիններիս ասել էր, թե արձակուրդ գալ չի ստացվում: «Այդ օրը վերջին անգամ տեսա տղայիս: Իսկ հայրիկը Հակոբի ընկերոջ եղբոր երդմնակալությանը գնաց և այդ ժամանակ է տեսել Հակոբին: Միասին այդ օրը ժամանակ էին անցկացրել, ամուսինս ասում է՝ Հակոբի հայացքը կարծես մի բան խնդրեր, մինչև հիմա աչքիս առաջից չի գնում»: Սեպտեմբերի 5-ին Հակոբն ասում է, որ իրենց տանում են Մեղրիի «պոլիգոններ»՝ զորավարժության: Հակոբը հրետանավոր էր: «Սեպտեմբերի 8-ին մինչև զորամաս իջնելն ասաց, որ խրախուսանք են ստացել, արձակուրդ է գալու: Բայց զորամաս հասնելուց հետո զանգեց հայրիկին ու ասաց. «Տուն չեմ գալու, ուրիշների անուններն են գրել մեր փոխարեն»: Հայրիկն իրեն ոգևորեց, որ չնեղվի, կբարձրանա դիրքեր, կիջնի, հետո արձակուրդ կգա: Երբ դիրքեր էր բարձրանում, իրեն միշտ զգույշ լինելու խորհուրդ էինք տալիս:

Ամուսինս մասնակցել է 1990-ականների պատերազմին ու տղային միշտ զգոն և ուշադիր լինելու խորհուրդ էր տալիս: Սեպտեմբերի 12-ի երեկոյան հինգի կողմերն էր զանգեցի, ասաց՝ մա՛մ, խառն ենք, հաց ենք ուտում, որ դիրքեր բարձրանանք, կզանգեմ, ու էլ չզանգեց: Ամբողջ գիշեր ամուսինս անհանգիստ էր, կարծես սիրտը վկայեր, անընդհատ զանգում էր Հակոբին, անհասանելի էր: Առավոտյան վեց անց քառասուն զանգեցի երեխուն, զանգը գնաց, անջատեց: Արդեն գիտեինք պատերազմի մասին: Էլի զանգեցինք, արդեն անհասանելի էր: Իմ տղան ու իր ընկեր Շահենը մինչև յոթից տասը պակաս կռվել են մեծաքանակ թշնամու դեմ: Երկուսի վիրավորումն էլ գլխի շրջանում էր: Սեպտեմբերի 13-ին ամբողջ օրը որևէ լուր չստացանք, 14-ին ամուսինս գնաց Կապան: Այնտեղ ասել էին, որ երեխեքը անտառներում են, բայց թշնամու դիտակետում, ու դեռ չեն կարող տղաներին օգնության հասնել:

Հանգստացրել էին ծնողներին, ուղարկել տուն: Սեպտեմբերի 17-ին իմացանք, որ վիրավոր զինվոր կա, որին տեղափոխում են Սիսիանի հոսպիտալ: Ամուսինս հեռախոսով խոսել էր հետը, հարցրել Հակոբի մասին, նա էլ ասել էր, որ Հակոբն ու Շահենը դեպի անտառ են գնացել: Այդ մտքով տուն վերադարձավ: Սեպտեմբերի 19ին, սակայն, հրամանատարն ասում է, որ այդ դիրքերում որևէ մեկը չի փրկվել: Ինը հոգի են եղել, երկուսը լքել են դիրքը, յոթն անմահացել են: Երկու ընկեր միասին ծառայեցին, միասին անմահացան, մեզ էլ շատ հարազատ ընտանիքներ դարձրեցին: Առհասարակ, մեր յոթ տղաների ծնողներով շատ ենք հարազատացել»: Հակոբը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում: Օրեր անց նա տանն էր, հոկտեմբերի 3-ին նրա հուղարկավորությունն էր: Հակոբի ավագ քույրիկի կրտսեր որդին, որը ծնվել է նախորդ տարի, կրում է նրա անունը:

«Հակոբս ասում էր՝ բանակից գամ, աշխատեմ, առաջին աշխատավարձս մեծ քույրիկինն ու իր տղայինն է, խենթանում էր քրոջ ավագ տղայի համար, հաջորդ աշխատավարձը փոքր քրոջս եմ տալու, մյուսը քեզ ու պապային, իսկ հետո աշխատեմ, որ ինչ պակաս բան ունենք, լրացնենք: Այնքան երազանքներ ուներ: Ուզում էր երեք աղջիկ ունենալ ու մեկ տղա, երբ հարցնում էի, թե ինչու մեկ տղա, արձագանքում էր՝ որ տան լույսը վառ պահող լինի»: Իսկ ապրելու ուժ տիկին Քրիստինեն ստանում է իր ընտանիքից՝ դուստրերից, թոռնիկներից: «Իրենց համար ենք ապրում: Մեծ թոռնիկս այնքան նման է Հակոբին. երբ մեր տուն է գալիս, ինձ թվում է, որ Հակոբս է այն նույն տարիքում, երբ եկանք այս գյուղ: Հակոբը շատ կապված էր հայրիկի հետ, նրա թև ու թիկունքն էր: Հիմա հայրիկն ասում է՝ աչքիս ոչինչ չի գալիս, իմ Հակոբին եմ ուզում, իմ թևերը կոտրվեցին: Իրեն ասում եմ՝ դու ես մեր ընտանիքի թիկունքը, արձագանքում է՝ բա իմ թիկունքն ո՞ւր գնաց»:

Հ. Գ. Հակոբ Բալաբեկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Արտիմետի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ ՔՊ-ականների հրահրած միջադեպի նպատակն է` ձեր ուշադրությունից շեղել Շաքիի միջադեպը. Ղահրամանյան Գիտե՞ք՝ ինչու է նախագահ Քոչարյանը 4-րդ անգամ կալանավորված, քանի որ գործարքի չի գնացել ՔՊ-ի հետ Բոլոր նրանք ովքեր ապատեղեկատվություն տարածեն ՀՀ-ի դեմ պատաախանը լինելու է կոպիտ. Գրիգորյան Հանրային ծառայողները հայտնել են, որ ստիպողաբար գնացել են իշխանության կազմակերպած հանրահավաքին Փաշինյանը ադրբեջանական դրոշներով է ապահովում Սյունիքի անվտանգությունը. պատգամավոր Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ) Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցերՀոլիվուդը կփոխվի. Paramount-ը ստանձնեց Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինՌԴ ԱԳՆ-ից պատմել են` ինչ փուլում է Ադրբեջանի հետ հարբերությունները Կատարի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումները չեն ընդհատվելՖրանսիայում գողացել են Դալիի պատրաստած 150 կգ-անոց գրքի կազմըԵրբ բանական միտքը չի ծնում որևէ գաղափար, առաջ են գալիս բռունցքներըՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում2018 թվականից ի վեր հայ ժողովուրդն է որոշել ամեն ինչ. նա է երկրի տերըԻ՞նչ է լինելու երբ դիվերսիա տեղի ունենա. մտահոգվում ենքԻ՞նչն ա գրավել Ռուբինյանին, որ ինձ կամքիս հակառակ պարգևավճար է տրամադրել. ՂազարյանՔննչականը շարունակում է հանցագործություն գործել և չի կատարում դատարանի որոշումները. ԽամոյանՊարո՛ն Ռուբինյան, իրականացավ Ձեր կյանքի ֆուտբոլային երազանքըՄիայն մայրաքաղաք Բաքվում 215807 հայ էր ապրում. Աղվան ՎարդանյանTasnim. Իրանի խորհրդարանը գրանցել է արտգործնախարարին իմպիչմենտի ենթարկելու միջնորդությունԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա տենդի պատճառով գրեթե երկու հազար երեխա որբ է մնացելՍամվել Կարապետյանը հաստատ էս երկում թելադրություն գրելով չի հայտնիՈրոշ մայրեր երազում էին, որ իրենց որդիները գոնե գերեզման ունենաինCBS. Իսրայելը պատրաստ էր խոցել Flydubai ինքնաթիռը կապիտանի վրա հարձակումից հետոԹուրքական բեռնատար նավ է խորտակվելAFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է․ դեպքով համապատասխան միջոցներ են ձեռնարկվում#ՈՒՂԻՂ․ Պատգամավորները ԱԺ-ում հանդես են գալիս հայտարարությամբՔենիայում գրանցվել է Էբոլայի առաջին դեպքըԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով ու երկու մրցանակային տեղով են վերադարձելՀայկ Մամիջանյան․ «Եթե վատ մարդիկ մեր դեմ են պայքարում, ուրեմն մենք ամեն ինչ ճիշտ ենք անում»Ռադայում զգուշացրել են Կիևին սպառնացող աղետի մասին՝ ՌԴ հարվածների պատճառովՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ հոկտեմբերի 6-ի դրությամբՎահե Սարգսյան․ Եկեղեցու կազմաքանդման գործընթացը սկսվել է, դրան լծվել է նաև Արման ԵղոյանըԼիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտինԶաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի․ ՇարմազանովՄ-5 Երևան–Արմավիր ճանապարհի 2.4 կմ հատվածում մայթեր կկառուցվեն
Ամենադիտված