«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները բոյկոտում են եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը Հույսները դրել են, որ երեք երեխաների մայրը ադրբեջանցի ասքյարին կվնասազերծի. Խաչատրյան #ՈՒՂԻՂ. Ռուբեն Ռուբինյանը ԱԺ ծեծկռտուքից հետո պատասխանում է լրագրողների հարցերին TRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ Փաշինյան Ադրբեջանը ամեն ինչ անում է Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար, դուք կիմանաք պատճառը. Վարդեւանյան Վան Գոգի մեկ կտավը՝ $180 մլն․ Նյու Յորքում աճուրդի կհանվի $450 մլն գնահատվող հավաքածու Ընդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովում Գագիկ Ծառուկյանի քրեական գործը դատարանում է․ այն մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին Ալեն Սիմոնյանը՝ սփյուռքահայերին․ «Լեզուներդ կարճ պահեք, հեռու մնացեք մեր երկրի քաղաքականությունից» Շաքիում հավատացել էին ՔՊ-ի խոստումներին, հիմա շներն են գյուղը պահում.Նարեկ Կարապետյան Պապիկյանի հրաժարականի կարիք չկա.ընդդիմության ձեւավորած հանձնաժողովին չենք մասնակցի. ՔՊ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասահմանադրական է, դատվելու եք․ Գրիգորյան 

«Եթե նպատակը «բարեփոխումները» շարունակելը և բարձրագույն կրթության ու գիտության համակարգը քանդելն է, ապա սա լավագույն տարբերակն է». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ չկառուցված՝ «Ակադեմիական քաղաքը» շարունակում է իր շուրջ աղմուկ բարձրացնել: Օրերս հայտնի դարձան այն ուղղությունները, որոնցում «հավաքվելու» են կրթական ու գիտական հաստատությունները: Արդյոք սա առաջ չի՞ բերի խառնաշփոթ, չի՞ հանգեցնի մի իրավիճակի, երբ Հայաստանի կրթական համակարգն «անհասկանալի» կդառնա նաև միջազգային գործընկերների համար:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն անդրադառնում է նախ հնչող այն տեսակետներին, թե այս ամբողջ գործընթացն իրականացնելիս հաշվի է առնվել միջազգային փորձը: «Միջազգային ասպարեզում չկա դրական փորձ, երբ որևէ երկրում պետական կամ ոչ պետական բուհեր փակվել կամ միավորվել են մեկ բուհի շրջանակում: Եղել են նման դեպքեր, բայց բնական ճանապարհով, ասենք, երկու բուհ միավորվել է: Պարտադրական, վարչական-հրամայական մեթոդներով բուհերին ստիպել, որ նրանք միավորվեն, նման փորձ չկա: Սա՝ միջազգային պրակտիկայի մասին: Հաջորդիվ՝ կա «Ակադեմիական քաղաքի» կամ նման հնարավորություններով կառույցի փորձ տարբեր երկրներում: Հիմնականում դա կիրառելի պրակտիկա է եղել այն պարագայում, երբ բուհերը գտնվել են մայրաքաղաքի ներսում, բայց ուսանողների թիվը ժամանակի ընթացքում ավելացել է, հնարավորությունները թույլ չեն տվել այդտեղ կազմակերպել դասերը, այն է՝ կրթական պրոցեսը, և քաղաքից դուրս ավելացել են նոր մասնաշենքեր: Դրանք եղել են նոր հանգույցներ, հնարավորություն է ստեղծվել տարբեր բուհերի, գիտական կազմակերպությունների համար համատեղ օգտագործել նման տարածքները, գործիքները, սարքերը և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Ընդգծում է՝ ներկայում Հայաստանում էապես կրճատվում է ուսանողների թիվը: «Տարածքները բաց են մնում, ցանկանում են այդ տարածքները վերցնել և օգտագործել այլ նպատակների համար: Սա անում են՝ բուհերը միավորելով և տեղափոխելով. ինչպես ասում են, առիթը բաց չեն թողնում: Բայց չկա միջազգային փորձ, երբ նույնն արվել է արտերկրում: Բացի դա, ամենակարևորը՝ չկա որևէ գնահատական, չի արվել որևէ հետազոտություն, թե այս գործընթացի արդյունքում ի՞նչ ենք ունենալու, ո՞րն է սրա նպատակը: Եթե նպատակը կրթության որակի բարձրացումն է, ապա սա բնավ դրան չի նպաստի, եթե նպատակը «բարեփոխումները» շարունակելը և բարձրագույն կրթության և գիտության համակարգը քանդելն է, ապա սա լավագույն տարբերակն է, և կարելի է այսպես առաջ շարժվել»,-նշում է մեր զրուցակիցը:

Փորձագետն ասում է՝ որակական առումով հետընթաց ենք ունենալու: «Նույնիսկ այն խոսակցությունները, որ սկսվել էին սրանից մեկ-երկու տարի առաջ, արդեն մեզ հետ են գցել: Մարդիկ սպասողական վիճակում են, սա վերաբերում է բոլոր բուհերին: Մտածում են, որ, միևնույնն է, հիմա դրանք փակվելու են, մարդկանց մի մասն աշխատանքը կորցնելու է, մի մասը չի տեղափոխվելու այդ նոր տեղը: Այս ամբողջը հոգեբանական մեծ ազդեցություն է ունենում ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողների և նրանց ծնողների վրա: Դա արդեն իր հետևանքները թողել է: Վերջին շրջանում պետական բուհերի ընդունելության արդյունքները ցույց են տալիս, որ շատ քչերն են դիմում այնտեղ սովորելու համար: Շատերը դիմում են միջազգային համաձայնագրերի շրջանակներում գործող բուհեր, որոնց պետությունն առայժմ չի կարող ձեռք տալ, խոսքը շենքերի կամ բուհերի տեղափոխման մասին է: Օրինակ՝ Ամերիկյան կամ Ֆրանսիական համալսարաններում ընդունելությունն ավելի լավացել է, քան պետական բուհերում: Դա խոսում է իմ նշած վատ ազդեցության մասին»,-հավելում է նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է միջազգային գործընկերների կողմից ընկալվելու այս «բարեփոխումների» գործընթացը, փորձագետն ասում է. «Շատ մեծ գիտական կազմակերպություններ, բուհեր ունեն հրաշալի գործընկերներ, որոնց հետ համագործակցում են, ուսանողների և դասախոսների փոխանակության ծրագրեր և գիտական համատեղ հետազոտություններ են իրականացնում: Ստացվելու է, որ նրանք զրկվելու են հետագա համագործակցությունից, որովհետև այստեղ ոչ միայն բուհերի և գիտական կազմակերպությունների իրավական կարգավիճակն է փոխվելու, այլ նրանք կորցնելու են իրենց ողջ պատմությունը: Չես կարող ասել, օրինակ՝ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից եմ, պետք է ասես՝ ինչ-որ համալսարանից եմ, որը լրիվ նոր է լինելու քո գործընկերոջ համար, և դա խզելու է արդեն իսկ ձևավորված կապերը: Սա չի կարող բացասական հետևանքներ չունենալ գիտության և բարձրագույն կրթության հետագա զարգացման առումով»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները բոյկոտում են եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը Հույսները դրել են, որ երեք երեխաների մայրը ադրբեջանցի ասքյարին կվնասազերծի. ԽաչատրյանՀութիները հայտնել են, որ հարվածներ են հասցվել Ռիադի օդանավակայանին և Saudi Aramco նավթավերամշակման գործարանին#ՈՒՂԻՂ. Ռուբեն Ռուբինյանը ԱԺ ծեծկռտուքից հետո պատասխանում է լրագրողների հարցերինԻսպանիայում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումներիTRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ ՓաշինյանԲեսենթը նշել է, որ ԱՄՆ-ը ստիպված է եղել ընկերություններին վերադարձնել 180 միլիարդ դոլարի մաքսատուրքերԱդրբեջանը ամեն ինչ անում է Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար, դուք կիմանաք պատճառը. ՎարդեւանյանՎան Գոգի մեկ կտավը՝ $180 մլն․ Նյու Յորքում աճուրդի կհանվի $450 մլն գնահատվող հավաքածուԸնդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովումԳագիկ Ծառուկյանի քրեական գործը դատարանում է․ այն մակագրվել է դատավոր Մանվել ՇահվերդյանինԱլեն Սիմոնյանը՝ սփյուռքահայերին․ «Լեզուներդ կարճ պահեք, հեռու մնացեք մեր երկրի քաղաքականությունից»Լիտվան հայտարարել է ԱՄՆ ռազմական բազա մշտական ​​տեղակայելու իր պատրաստակամության մասինՇաքիում հավատացել էին ՔՊ-ի խոստումներին, հիմա շներն են գյուղը պահում.Նարեկ Կարապետյան Պապիկյանի հրաժարականի կարիք չկա.ընդդիմության ձեւավորած հանձնաժողովին չենք մասնակցի. ՔՊԵկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասահմանադրական է, դատվելու եք․ ԳրիգորյանԱՄՆ-ը անցկացրել է HACM հիպերձայնային հրթիռի առաջին թռիչքային փորձարկումը Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համարՀայաստանում կրճատվել է կրծքագեղձի քաղցկեղի ուշ հայտնաբերման դեպքերի թիվը․ ԱՆ«Չի ձգում այդ մարդը, փոխեք․ ինքն էլ գիտի, որ չի ձգում»․ Նարեկ Կարապետյանը՝ Պապիկյանի մասինՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտներիԱռուշ Առուշանյան․ «Ձեր գյուղ հարազատներին ամաչելով չհրավիրեք, այլ հպարտությամբ ցույց տաք ասֆալտապատ փողոցներն ու մաքուր գյուղը»Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներ Եթե դուք այս տեմպերով շարունակեք, հասարակությունը սկսելու է կարոտել Ալեն Սիմոնյանին. ՎարդանյանԵթովպիան ձգտելու է ապահովել հուսալի մուտք դեպի Կարմիր ծով «Ղալումյանը արագ մեր կողմ վազեց, ռեպլիկ հնչեց».ԱԺ-ում թեժ կռիվ է եղելԳեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվելԹրամփը կարծում է, որ Իրանը կապ ունի Flydubai-ի չվերթի հետ կապված միջադեպի հետ Լուլա դա Սիլվան հաղթել է Բոլսոնարոյին Բրազիլիայի ամենամեծ նահանգի 645 քաղաքներից 39-ում ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռը անհետացել է ռադարներից Սաուդյան Արաբիայի ափերի մոտ Ի՞նչ եղանակ է լինելու առաջիկա օրերինԹրամփը չի բացառել Իրանի հետ պատերազմի դեպքում Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ՔՊ-ականները հшրձшկվեցին ընդդիմադիրների վրաԹուրքիան Ուկրաինային է փոխանցել Korkut ՀՕՊ համակարգերՄոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման. կա զոհ և վիրավորներՈ՞մ հետ է նշանվել հայկական ծագմամբ երգչուհի Ալեքսիս Ուիլքինսը Ռուբինյան․ «Մեր պաշտպանության նախարարը չի կարող ֆեյք լինել՝ ի տարբերություն ձեր հաջորդ վարչապետի» Ռուբինյան․ Շաքիի դեպքը հանցագործություն է, բայց Ադրբեջանի արձագանքը խաղաղության արդյունք էՃանապարհները և Լարսը բաց են․ իրավիճակը հանրապետությունում և ԼարսումԵրևանը և Բաքուն ձայնը փորձում են իջեցնել՝ ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար. ԱբրահամյանՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներՇիրակում երեք անձի մոտ մեծ քանակի թմրանյութ է հայտնաբերվել․ 2-ը ձերբակալվել ենՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Երևանի երեխայի խնամքի կենտրոն»Range Rover-ն ու Toyota-ն բախվել են Թբիլիսյան խճուղումՀայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հրապարակ»․ Բանակ կա, սահմանապահ կա«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել
Ամենադիտված