Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում 

Դատավորները պարտավոր են առաջին հերթին արհամարհել անբարոյականությունը. Տիգրան Աթանեսյան

Բլոգոսֆերա

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դատավորները պարտավոր են առաջին հերթին արհամարհել անբարոյականությունը։

Ով մի փոքր անգամ ուսումնասիրել է մեր ներկայիս քաղաքական վերնախավի պահվածքը, վարքագիծը, կհաստատի, որ առաջին ակնառու բաներից է այս մարդկանց մոտ ամոթի զգացողության պակասը, իսկ ոմանց մոտ` դրա իսպառ բացակայությունը, սուտ խոսելը, անբարոյականությունը։

Անբարոյականություն ասելով տվյալ պարագայում թեթևաբարո վարքագիծը նկատի չունեմ, այլ արհամարելը մարդկանց մեծամասնության պահանջմունքները, շահերը, որոնք արտահայտվում են տարերայնորեն ձևավորված և ընդհանուր ճանաչում գտած պատվիրանների ու գնահատականների ձևով և ամրապնդվում են մասսայական օրինակի, սովորույթի, ավանդույթի, հասարակական կարծիքի ուժով։ Ասելիքս բնավ էլ չի վերաբերում անօրինական դատելուն, կալանավորելուն՝ դա այլ պատմություն է, խոսքը հենց դատավոր գործընկերների հանդեպ որոշ դատավորների ցուցաբերած վարքագծի մասին է։

Դրանցից առաջինը, անշուշտ, արդեն վճռաբեկ դատարանի դատավոր, նույն ինքը Վրաստանի գյուղատնտեսության նախարարության «Շրոմա» եթերայուղային մշակման խորտնտեսության նախկին իրավաբան և «վերաքննիչ․․․» չատում վարչապետի ու նրա կնոջ վարքագծի վերաբերյալ պրիվատ խոսակցությունը վարչապետի սեղանին դրած, գործընկեր 4 դատավորի փուռը տված, դատավորներից մեկի տեղի վրա աչք ունեցող ու հիմա այդ պաշտոնը զբաղեցնող Ռուբիկ Հրանտի Մխիթարյանի մասին է:

Լավ 5-10 տարի հետո, որ այս մարդու թոռները հարցնեն, թե պապի, ո՞նց եղավ, որ դարձար Վճռաբեկի դատավոր, այս մարդը ի՞նչ է ասելու, ասելու է՝ գործ տվեցի, ընկերներիս ծախեցի դրա համար էլ դարձա՞։ Լավ հերն էլ անիծած, թե ինչ կասի իր թոռներին, բա իր հետ աշխատող դատավորներ, դուք ո՞նց եք վերաբերվում այս մարդուն. կա՛մ դուք էլ նմանների նման վարքագիծը նորմալ եք համարում՝ ասել է թե՝ պաշտոնի համար ընկերներին դավաճանելը ի՞նչ է որ, կա՛մ էլ դուք պիտի ձեր վարքագծով ցույց տաք, որ նա «իզգոյ» է, որ նման արժեհամակարգով մարդը տեղ չունի ձեր շարքերում։ Իրավաբան լինելուց առաջ, մարդը, դատավորը պետք է բարոյական լինի, իսկ ընկերոջը ծախելը, ընկերոջ պաշտոնի վրա աչք ունենալը ես չգիտեմ ինչպես է տեղավորվում այդ սահմաններում։

Բայց երանի թե Ռուբիկ Մխիթարյանը եզակի լիներ։ Օրերս ականատես եղանք մեկ այլ նման դրսևորման՝ խոսքը ոչ ավել, ոչ պակաս Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մասին է։ Ընդամենը «պատահականությամբ» կամ «զուգադիպությամբ» այս դատավորի՝ Հրայր Թովմասյանի գործով խորհրդակցական սենյակ գնալուց մի «կես» ժամ առաջ, դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հանվում է առաջխաղացման ցուցակից, ասել է թե, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու է դառնում հենց Տաթևիկ Գրիգորյանը։ Ես չեմ ուզում խոսել նման որոշման անօրինական լինելու մասին, դրան դեռ կհասնենք, սակայն իրավական առումով, միայն այս փաստի ուժով Տաթևիկ Գրիգորյանը պարտավոր էր հետ գալ խորհրդակցական սենյակից ու ոչ թե վախվորած պահվածքով ու ձայնով դատավճիռ կարդար, այլ գար ու ինքնաբացարկ հայտներ։ Եթե անգամ ամենաանաչառն է եղել այս դատավորը, միայն այս հանգամանքը բավարար էր, որ անաչառ դիտորդի մոտ նա դադարեր լինել անաչառ դատավոր։ Անաչառ դիտորդը նման իրավիճակը գնահատում է որպես Տաթևիկ Գրիգորյանին՝ իր մատուցած ծառայությունների դիմաց տրված վարձատրություն։

Բայց երանի հանրային ընդունված նորմերին հակասող դրսևորումը միայն սա լիներ։ Իր մերձավոր շրջապատին Տաթևիկ Գրիգորյանն ամիսներ առաջ է հայտնել իր վերաքննիչ դատարան գնալու մասին. դա այն դեպքում, երբ ինքը գիտեր, որ ցուցակում իրենից առաջ, իրենից շատ արժանի դատավոր կա՝ Արման Հովհաննիսյանը։ Այսինքն` ինքը գիտեր, որ իր մատուցած ծառայությունները գնահատելու համար Հովհաննիսյանին հանելու են ցուցակից։

Ինքը գիտեր, որ ինչու են իրեն հանում գործերի բաշխման ցուցակից, ինքը գիտեր, որ պատահական չի, որ վարույթ չեն հարուցում վաղեմության ժամկետն անցած գործը 5 տարի քննելու համար։ Ինքը գիտի ու գիտեն իրա շրջապատի դատավորները, գիտեն իր ու Կարեն Անդրեասյանի հանդիպման մասին, գիտեն այդ հանդիպման ժամանակ Արման Հովհաննիսյանին արդարացիորեն պատկանող պաշտոնի շուրջ բազարների ու համաձայնությունների մասին։ Մի խոսքով, գիտեն Տաթևիկ Գրիգորյանի ով լինելը։

Ասածս ինչ է. ես Տաթևիկի, Ռուբիկի ու իրենց նման դատավորների գործընկերներից չեմ պահանջում, անգամ չեմ ակնկալում, որ անարդար դատական ակտի համար նրանց պետք է արհամարհեն, բայց, հարգելի դատավորներ, եթե մի քիչ թասիբ, նամուս դեռ ունեք, եթե մի քիչ դեռ դատավոր եք, արհամարհեք նրանց, արհամարհեք՝ նրանք ձեր բարևին անգամ արժանի չեն։ Արհամարհեք ոչ թե նրա համար, որ նրանք վատ դատավորնեն են, այլ նրա համար, որ դուք բարոյական մարդիկ եք՝ անկախ ձեր թույլ տված դատական սխալներից։

Ու թե դատական իշխանությունը իր մեջ դեռ ուժ ունի, դուխ ունի, պիտի չթողնի, որ անբարոյականությունը «առաջխաղացում» ունենա։ Տղերք, տիկնայք, անբարոյականությանը եթե չես հակադրվում, նա հաղթում է»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել
Ամենադիտված