Արցախի ներկայացուցչությունը փակելը եղել է Ադրբեջանի պահանջը
Քաղաքական
Երևանում Արցախի ներկայացուցչությանը շենքից զրկելը եղել է Ադրբեջանի պահանջը, որը հնչեցվել է Աբու Դաբիում։ Այս մասին գրել է ադրբեջանական Minval.az-ը:
«Հատկանշական է, որ շենքից նրանց զրկելու որոշումը կայացվել է անցյալ շաբաթ Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցություններից հետո։ Ըստ երևույթին, Բաքուն այս հարցը բարձրացրել է հանդիպման ժամանակ, և Երևանը ստիպված է եղել արձագանքել։ Ավելի վաղ Երևանի կենտրոնում գտնվող անջատողականները թույլ էին տվել իրենց կոշտ հարձակումներ գործել Ադրբեջանի դեմ, ինչը զայրացրել էր Բաքվին և կասկածի տակ դրել Երևանի անկեղծությունը խաղաղ բանակցություններում»,-գրել էր աղբյուրը։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ